Ականատես ենք լինում Ասիայի և Եվրոպայի միջև ավելի լավ փոխկապակցվածության և նոր ճանապարհների ապահովման փնտրտուքի․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-11-ն անցկացվելիք «Երևան երկխոսություն» համաժողովին ընդառաջ իր ուղերձում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.

«Աշխարհն արագորեն փոխվում է մեր աչքի առաջ։ Գլոբալ հարաբերությունների փոփոխվող պատկերը, միջազգային իրավունքի քայքայումը, բազմակողմ համակարգի ճգնաժամը լուրջ մարտահրավերներ են ներկայացնում: Ժողովրդավարությունը բախվում է բարդությունների: Խաղաղության և անվտանգության ոլորտում համագործակցության նվազումը սպառնում է խարխլել համաշխարհային կարգի հիմքերը: Հիբրիդային սպառնալիքներն ու կլիմայի փոփոխությունն ազդում են մարդկանց ամենօրյա կյանքի վրա աշխարհի ավելի շատ անկյուններում:
Միևնույն ժամանակ մենք ականատես ենք լինում Ասիայի և Եվրոպայի միջև ավելի լավ փոխկապակցվածության և նոր ճանապարհների ապահովման փնտրտուքի, ինչպես նաև թվայնացման, նորարարության ոլորտներում տեխնոլոգիական նշանակալի առաջընթացի:
Բոլոր փոփոխությունները ցույց են տալիս, որ ամուր, համախոհ դերակատարների հետ և արժեքների վրա հիմնված գործընկերությունն ավելի էական է, քան երբևէ:

Մեր տարածաշրջանը` Հարավային Կովկասը, որը պատմականորեն եղել է մշակութային և խոշոր առևտրային ուղիների հատման կետում, այսօր կանգնած է կարևոր խաչմերուկում: Այն բախվել է հսկայական ցնցումների, այդ թվում՝ այնպիսի զարգացումների, որոնք մեծապես ազդել են մարդկային կյանքի և տարածաշրջանի ընդհանուր տնտեսական զարգացման, դրա ներկայի և ապագայի վրա: Մենք այս պահին պատմական հանգրվանում ենք՝ ավելի խաղաղ, ապահով և բարեկեցիկ ապագայի ճիշտ ընտրություն կատարելու, ճիշտ ճանապարհով ընթանալու իրական հնարավորությամբ։

Երկխոսությունն ու բաց քննարկումները վակուումը լրացնելու կարևոր նախապայման են և յուրահատուկ միջոց: Անցկացվելով առաջին անգամ՝ «Երևան երկխոսությունը» կապահովի կարևոր հարթակ՝ հնչեցնելու թիրախային ​​հարցեր, տարբերվող կարծիքներ ու համադրվող պատասխաններ, որոնելու կայուն լուծումներ: Այդ նպատակով մենք հրավիրել ենք դիվանագիտության, քաղաքականության, գործարար, գիտության և մշակույթի ոլորտի առաջնորդների և փորձագետների ավելի քան 80 երկրներից և կազմակերպություններից: Մենք սպասում ենք բոլորի ակտիվ մասնակցությանն ու ներդրումին՝ նպատակ ունենալով հասցեագրել մերօրյա հրատապ խնդիրները՝ «Ապագան կառուցելով այսօր»»: