Շվեդիայում «կապիկի ծաղիկի» դեպք է գրանցվել․ սա առաջին դեպքն է Աֆրիկայի սահմաններից դուրս

Լուրեր

07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
Բոլորը

Շվեդիայում «կապիկի ծաղիկի» դեպք է գրանցվել։ Սա Աֆրիկայի սահմաններից դուրս այս հիվանդության առաջին դեպքն է։ Շվեդիայի սոցիալական քաղաքականության նախարար Յակոբ Ֆորսմեդը հայտնել է, որ այս դեպքում խոսքը վիրուսի վտանգավոր տարբերակի՝ 1b-ի մասին է։ Ստոկհոլմը պարզաբանել է, որ հիվանդը վարակվել է Աֆրիկայում։ Վիրուսը կարող է փոխանցվել ինչպես կենդանուց մարդուն, այնպես էլ մարդուց մարդուն, գրում է Euronews-ը։

«Իհարկե, մենք լուրջ ենք վերաբերվում դրան, միաժամանակ, սա մի խնդիր է, որին ի վիճակի է դիմակայել ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը վերահսկող առողջապահական համակարգը։ Կան հաստատված արձանագրություններ և համակարգեր այս խնդիրը լուծելու համար: Շվեդիայի Առողջապահության նախարարությունը համակարգում է աշխատանքը ազգային մակարդակով և երկխոսություն է վարում վարակի վերահսկման տարածաշրջանային ստորաբաժանումների հետ»,-ասել է Յակոբ Ֆորսմեդը:

Շվեդիայի հանրային առողջության գործակալությունը հայտնել է, որ երկրում վիրուսի դեմ բուժում ստացող հիվանդը վտանգ չի ներկայացնում բնակչության համար: Այնուամենայնիվ, ԱՀԿ փորձագետները չափազանց անհանգստացած են հիվանդության տարածմամբ։

«ԱՀԿ-ն տեղում աշխատում է տուժած և ռիսկային երկրների հետ մեր տարածաշրջանային և այլ գրասենյակների միջոցով: Մենք նաև աշխատում ենք մեր գործընկերների հետ, ներառյալ Աֆրիկյան հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները, ՀԿ-ները, քաղաքացիական հասարակության ներկայացուցչիները և այլք»,- իր հերթին հայտարարել է ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը:

«Կապիկի ծաղիկն» առաջացնում է ցավոտ ցանավորում, ավշային հանգույցների այտուցում, ջերմություն և օրգանիզմի ինտոքսիկացիա: Վիրուսն ունի երկու տարատեսակ։ Գոյություն ունեն երկու պատվաստանյութեր, որոնք օգտագործվում են հիվանդության կանխարգելման համար։ Դրանք առաջարկվում են Իմունիզացիայի հարցերով ԱՀԿ-ի փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի կողմից: