Ռուբեն Ջաղինյանի թիմը՝ տարբեր անուններով ու դեմքերով․ Երևանի քաղաքապետարանի գերուռճացված գնումը

Լուրեր

07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Այս տարվա օգոստոսի 2-ին Երևանի քաղաքապետը կարգադրել է քաղաքի բյուջեից 69 մլն 989 հազար դրամ (մոտ 180 հազար դոլար) հատկացնել «Կոմբինատ Փրոդաքշն» ՍՊԸ-ին՝ Երևան քաղաքի 2024 թ. տոնակատարություններին նվիրված «15 սիրված երգեր»-ի նորացված կատարումների ձայնագրությունների, ինչպես նաև 1 նոր երգի և  տեսահոլովակի ստեղծման համար: Կարգադրությունը ստորագրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը։ Ընկերության հետ պետք է կնքվի դրամաշնորհի հատկացման պայմանագիր։ Օգոստոսի 16-ի դրությամբ այն դեռևս առկա չէ պետական գնումների Armeps համակարգում։

Ոլորտի մասնագետների պնդմամբ՝ 15 երգի ձայնագրման և 1 տեսահոլովակի ստեղծման համար 180 հազար դոլարը չլսված գին է, առնվազն 5-10 անգամ՝ ուռճացված։

Թե ինչպե՞ս է ընտրվել հենց այս՝ «Կոմբինատ Փրոդաքշն» ընկերությունը, քաղաքապետարանի կայքում և կարգադրությունում որևէ հիմնավորում չկա։

Ո՞վ է սեփականատերը

«Կոմբինատ Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013 թ-ին, հիմնադիրն ու տնօրենը մինչ օրս Լիլիթ Մարտիրոսյանն է։ Ուշագրավ է, որ «Կոմբինատ Փրոդաքշն»-ը պետական որևէ կառույցի ծառայություն դեռ չի մատուցել, դրա հետ կնքված պայմանագիր համակարգում առկա չէ, սակայն ընկերության անունը պետգնումների կայքի որոնողական բաժնում ճանաչելի է, այսինքն՝ փնտրելիս այն արտացոլվում է։ Այդպես լինում է, երբ տվյալ ընկերությունը մասնակցած է լինում պետական գնումների և եթե դրա անունը համակարգում երբևէ ներմուծված է եղել։ Սա առնվազն տարօրինակ է։

Պետական ռեգիստրում «Կոմբինատ Փրոդաքշն» ՍՊԸ-ի էջում առկա են 2022-2024 թթ-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բազմաթիվ որոշումներ՝ ընկերությունից 220 հազար դրամից մինչև 915 հազար դրամ բռնագանձելու մասին։ Այսինքն՝ ընկերությունն ինչ-ինչ հարցերում իր պարտավարությունները չի կատարել։

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամում առկա տվյալների համաձայն՝ 2022-2024 թթ-ին ընկերությունը դրոշմանիշային պարտադիր վճարները չի իրականացրել, այսինքն՝ աշխատող չի ունեցել, իսկ դրանից առաջ ունեցել է 2-3 աշխատակից։

Լիլիթ Մարտիրոսյանը մասնակցություն ունի մի քանի ընկերություններում։ Դրանցից հանրությանն առավել հայտնի է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, որտեղ նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է։ «Շարմ Հոլդինգ»-ի 50% բաժնեմասի սեփականատերը Ռուբեն Ջաղինյանն է, 25-ական տոկոս բաժնեմասեր ունեն Կարեն Ղազարյանը և Հրանտ Թոխատյանը։

Ջաղինյանի հետ, հիշեցնենք, փոխկապակցված է նաև աղմուկ հանած «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը, որը կառավարական տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար առանց որևէ մրցակցության միլիոններ է շահել։ «Ֆակտորի փրոդաքշն»-ի հիմնադիրներն են Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը, որոնք աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ վերջինի ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։

Հնարավոր է, որ գործարքի մասնակիցները «Ֆակտորի փրոդաքշն»-ի հետ կապված աղմուկը մեղմելու «ելք են գտել» և նոր խաղացող են դաշտ բերում։

Գայանե Խաչատրյան