Մի օր մեկն է հիվանդանում, մի օր՝ մյուսը․ Թովմասյանի գործով դատախազը պնդում է, որ միտում կա նրա գործը ձգձգելու․ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Լուրեր

22.11.2024 | 20:16
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ի գիտություն է ընդունել Նեթանյահուի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման օրդերը
22.11.2024 | 20:00
Վեթինգ՝ ըստ ճաշակի․ ԲԴԽ-ում «թունավոր» պաշտոնավարման հետքերով
22.11.2024 | 19:45
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացվածները կրկին կանգնեցին դատարանի առաջ. ՄԻԵԴ վճիռն անտեսվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 19:31
Լուկաշենկոն սպառնացել է «ամբողջությամբ ինտերնետը անջատել» բողոքի ակցիաների դեպքում
22.11.2024 | 19:18
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները
22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 18:58
Մուշեղ Մկրտչյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 18:45
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ում, ՀՀ-ն և Վրաստանը կմրցեն Ազգերի լիգայում․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
22.11.2024 | 18:32
Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել
22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
Բոլորը

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով  դատական նիստին այսօր հանրային պաշտպան Զոյա Սակովան չէր ներկայացել։ Գրություն էր ուղարկել դատարան այն մասին, որ օգոստոսի 12-ից սկսած 10 աշխատանքային օրով արձակուրդի մեջ է գտնվելու։ Մինչդեռ նախորդ՝ օգոստոսի 8-ի դատական նիստի ընթացքում, երբ քննարկվել էր այսօր նիստ նշանակելու հարցը, հանրային պաշտպանը չէր հայտնել արձակուրդ մեկնելու մասին։

Մեղադրող Արսեն Մարգարյանը կասկած  հայտնեց, որ հանրային պաշտպանը միացել է մյուս պաշտպանների տակտիկային։

Նշենք, որ Հրայր Թովմասյանն այս պահին իր գործով նիստերի դահլիճից հեռացված է, նրա պաշտպան Արամ Օրբելյանն էլ լքել է նիստերի դահլիճը։ Այս իրադարձություններից հետո է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը գործում հանրային պաշտպան ներգրավել։

Այսօր գործի քննությունը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 22-ին։ Դատավորը մեղադրող կողմի հետ համաձայնեցրեց նաև առաջիկա մի քանի նիստի օրերը՝ օգոստոսի 28-ին, 29-ին, 30-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին և 5-ին։

Նշենք, որ նախկինում Թովմասյանի գործով նիստերը նշանակվում էին շաբաթական մեկ անգամ։

Նիստի ավարտին մեղադրող Արսեն Մարգարյանը պատասխանեց Factor TV-ի և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների հարցերին։ Դատախազի հետ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև։

-Պարոն Մարգարյան, նիստի ընթացքում միտք արտահայտեցիք, որ հանրային պաշտպանը միացել է Թովմասյանի մյուս պաշտպանների տակտիկային։ Իսկ ո՞ւմ տակտիկային պետք է միանար մեղադրյալի պաշտպանը։

– Ես նկատի ունեի նիստերը ձգձգելու պրակտիկան։ Ես պնդում չեմ անի, զուտ կարծիք հայտնեցի,  բայց առնվազն այն հանգամանքը, որ նախորդ դատական նիստում մենք քննարկեցինք և որոշեցինք, որ հաջորդ նիստը նշանակվում է օգոստոսի 15-ին, և  պաշտպանը չհայտարարեց, որ ինքը գտնվելու է արձակուրդում, իմ  մոտ այդ կարծիքը ձևավորվեց։ Այլ հարց է՝ այդ կարծիքը հետագայում համոզմունք կդառնա, թե՞ ոչ, դա ցույց կտա նրա հետագա վարքագիծը։ Նաև նախորդ դատական նիստերին կարծիք եմ արտահայտել այն մասին, որ, օրինակ, Հրայր Թովմասյանի մյուս պաշտպան Միհրան Պողոսյանի հետ պայմանագրի լուծումը ևս միտում էր հետապնդում դատական նիստերը հետաձգել։ Դատարանը դեռևս այս գործով դատաքննության ընթացքում բոլորի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել, որ նույնիսկ մեկ պաշտպանի ներկայությունը խոչընդոտ չի լինելու՝ գործի քննությունը շարունակելու համար, բայց երբ հասել էինք միջնորդությունների փուլին, այդ օրը դատարանը տեղեկացվում է, որ Հրայր Թովմասյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանի հետ պայմանագիրը լուծվում է, ապա նույն օրը դիմում ենք ստանում մյուս պաշտպան Արամ Օրբելյանից, որ ինքն օգոստոսի ընթացքում որոշ օրերի գտնվելու է արձակուրդում։

– Դուք կասկած հայտնեցիք նաև, որ պաշտպան Զոյա Սակովան միտում ունի նիստերը ձգձգելու։ Իսկ պաշտպանը, Ձեր կարծիքով՝ կհասցնե՞ր մոտ 2 շաբաթում ծանոթանալ գործի նախաքննական նյութերին, 70-ից ավելի դատական նիստերի արձանագրություններին։ Միգուցե արձակուրդ մեկնելով՝ ժամանակ է՞շահում գործի նյութերին ծանոթանալու համար։

-Արձակուրդ գնում են՝ հանգստանալու համար։ Ես չեմ կարող  կարծիք հայտնել՝ ինքը կհասցներ ծանոթանալ, չէր հասցնի, ամեն անձի, իրավաբանի ունակությունները տարբեր են։ Հաշվի  պետք է առնել նաև նրանց ծանրաբեռնվածությունը, ես նրա գրաֆիկը չգիտեմ։

-Դուք կհասցնեի՞ք ծանոթանալ։

-Նախորդ դատական նիստի ընթացքում նա ասաց, որ նախաքննական նյութերի մեծ մասին, ինչպես ես հասկացա, ծանոթ է։ Խնդիրն այն էր, որ պետք է դատական նիստերի արձանագրություններին կամ ձայնագրություններին ծանոթանար։ Դուք որ ասում եք՝ 70-ից ավելի նիստ, այդ  նիստերից ոչ բոլորով է, որ գործի ըստ էության քննություն է կատարվել։

-Ես կայացած նիստերի թիվն էի ասում, նշանակված նիստերի թիվն ավելի մեծ է։

-Եղել է, օրինակ, որ նույնաբովանդակ միջնորդություններ են քննարկվել:  Ես չեմ կարող այս պահին անձի՝ գործի նյութերին ծանոթանալու ժամանակահատվածի հետ կապված դատողություններ անել, դա դատարանը պետք է գնահատի, և ես չեմ ցանկանում  մտնել դատարանի տիրույթ։

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ նախկինում շաբաթական մեկ նիստ էր նշանակվում, իսկ այժմ շաբաթվա ընթացքում մի քանի նիստ անցկացնելու նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց։

-Ես կարծում եմ, որ վերջին շրջանում պաշտպանական կողմի վարքագիծը դատարանին բերեց այն համոզմանը, որ պաշտպանական կողմը բոլոր ջանքերը գործադրում է՝ դատական նիստերը հետաձգելու, տապալելու համար։ Այս  մասին ես տարիներ շարունակ բարձրաձայնում էի, այդ թվում՝ դատարանին միջնորդել  եմ ամբաստանյալներին  բերման ենթարկելու որոշում կայացնել, սակայն այն ժամանակ դատարանը ձեռնպահ էր մնում նման միջոցներ ձեռնարկելուց՝ թեև եղել են դեպքեր, որ հայտնել է, որ համակարծիք է մեղադրող կողմի դիրքորոշման հետ։ 4 տարվա մեջ չի եղել մի դեպք, որ երկու ամբաստանյալն իրար հետ հիվանդանան․ մի օր մեկն է հիվանդանում, մի օր՝ մյուսը։ Դատարանը վերջերս դիրքորոշում էր հայտնել, որ ամբաստանյալների բացակայությունը  հարգելի կհամարվի միայն այն դեպքում, երբ անաշխատունակության թերթիկ կներկայացվի։ Ես երբեք չեմ վիճարկել, որ և՛ ամբաստանյալը, և՛ ես կարող ենք առողջական  խնդիր ունենալ, նորմալ է, 4 տարվա մեջ բոլորս էլ կարող ենք ունենալ  առողջական խնդիր, բայց որ այդ առողջական խնդրի հետ կապված սեանս անցնելը կամ բժշկին այցելելը պետք է տեղի ունենա հենց հինգշաբթի օրը, ժամը 10։00-ին կամ 10։30-ին, այսինքն՝ նիստի օրը և ժամին, ես սա եմ միշտ խնդրահարույց գնահատել։ Հիմա ես  հարց եմ բարձրացնում․ արդյո՞ք այս սեանսը հնարավոր չէր կազմակերպել 3 ժամ ուշ կամ, օրինակ, չորեքշաբթի օրը, ժամը 10։00-ին անել, ոչ թե հինգշաբթի օրը, ժամը 10։00-ին, որովհետև, իմ տեղեկություններով, այդ բոլոր ծառայությունները վճարողի են, և  որոշ դեպքերում պացիենտն է որոշում, թե որ պրոցեդուրային երբ մասնակցի, եթե դրանք անհետաձգելի միջամտություներ չեն։

– Ընդունենք, որ կա ձգձգելու միտում։ Այսինքն՝ ամեն ինչ անում են, որ գործի վաղեմության ժամկե՞տն անցնի։ 

-Չեմ կարող դրա հետ կապված կոնկրետ պնդումներ անել։ Նույնիսկ եթե  այս պահին այդպիսի համոզմունք ունենամ, չեմ ցանկանում առավել շատ խոսել։ Իրենք գիտեն, թե ինչից է կախված կամ ինչ երևույթների զարգացումներից։

-Հրայր Թովմասյանը 2014 թվականից այլևս նախարար չի եղել, ինչպե՞ս եք հաշվարկել վաղեմության ժամկետը, որ այն դեռևս չի անցել;

-Մեղսագրված հանցանքներից երկրորդը, այսինքն՝ նոտարական պալատի հետ կապված դրվագն, ավարտվել է 2014 թվականի դեկտեմբերի 12-ին, ինչը մեր կարծիքով, ընդհատում է մինչ այդ ավարտված նախորդ դրվագը, ուստի  վաղեմության ժամկետները սկսում են հոսել 2014 թվականի դեկտեմբերից, և,նկատի ունենալով, որ նրան վերագրվում են ծանր հանցագործություններ, որոնք դեպքում վաղեմության ժամկետը 10 տարի է, վաղեմության ժամկետը մինչև 2024 թվականի դեկտեմբերն է։

-Բայց  ակնհայտ է, որ ցանկացած մեկնաբանության պարագայում էլ, եթե ոչ առաջին ատյանի դատարանում գործի քննության, ապա առնվազն վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններում քննության ընթացքում այս գործի վաղեմության ժամկետներն անցնելու են։

-Ես կարծում եմ, որ  իրենց խնդիրը միայն վաղեմության ժամկետի հարցը չէ, այլ խնդիրներ էլ կան։

-Օրինակ՝ այն, որ մեղավոր ճանաչվելու դեպքում Հրայր Թովմասյանն այլևս չի՞ կարող դատավոր լինել։

– Դա արդեն Դուք ասացիք, ես չասացի, բայց դրանից բացի՝ գուցե ինչ-որ իրադարձությունների են սպասում, ես չեմ կարող ասել, բայց համենայնդեպս այս 4 տարվա ընթացքում երկրում տեղի ունեցող իրադարձությունների և իրենց վարքագծի դրսևորումներն, այդ թվում՝ միջանձնային հարաբերություններում, ինձ որոշակի համոզումների է բերել, որոնց մասին չեմ ցանկանում բարձրաձայնել։

-Կհիշեցնե՞ք, թե Թովմասյանն ինչու է հեռացվել նիստերի դահլիճից։

-Հուլիսի 25-ի դատական նիստի ընթացքում նրան  մեկ անգամ նկատողություն հայտարարվեց, հետո ինձ պիտակավորեց, ևս մեկ նկատողություն ստացավ, հետո՝ դատավորի հետ զուգահեռ խոսում էր, դատարանը մի քանի անգամ կարգի հրավիրեց և դահլիճից հեռացվեց դատարանի օրինական կարգադրություններին կհետևելու համար։

-Հանրային պաշտպան Զոյա Սակովան դատարանին հայտնել է, որ չի կարողացել կապ հաստատել ո՛չ արձակուրդում գտնվող պաշտպան Արամ Օրբելյանի, ո՛չ Հրայր Թովմասյանի հետ, ըստ էության, չունի Թովմասյանի համաձայնությունը՝ դատարանում նրա շահերը ներկայացնելու վերաբերյալ, ինչպես նաև չգիտի նրա դիրքորոշումը։ Այս պայմաններում, Ձեր կարծիքով՝ հանրային պաշտպանը կարո՞ղ է արդյունավետ իրականացնել անձի պաշտպանությունը։

-Լավ, իսկ Դուք ի՞նչ եք առաջարկում։

-Ես Ձեզ հստակ հարց եմ տալիս։

– Ես էլ հստակ ասում եմ, որ  այսօրվա դատական նիստին էլ դահլիճում մարդիկ կան նստած, որոնք ուղղակի կապի մեջ են Ձեր նշած անձանց հետ, կոպիտ ասած՝ մարդու մտքին տեղ լինի  (այսօր դատական նիստերի դահլճում էր դատավոր Սերգեյ Մարաբյանը, որը հրաժարական տալուց հետո աշխատանքի է անցել «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակում, որի ղեկավարը Թովմասյանի պաշտպան  Արամ Օրբելյանն է․ հեղ): 

-Գուցե Դուք Ձեր բոլոր դատողություններում ճիշտ եք, բայց մենք ունենք իրավիճակ, երբ անձը չունի մեղադրյալի  համաձայնությունը՝ նրա շահերը ներկայացնելու համար։

-Ես կարծում եմ, որ սա է իրավական մեխանիզմը՝ մեղադրյալի կամ ամբաստանյալի, նրա պաշտպանական թիմի իրավունքի չարաշահման դեմն առնելու։

-Դատական դեպարտամենը վերջերս մի ֆիլմ էր հրապարակել, որտեղ, օրինակ, դատավորներից մեկին գովաբանում էր, որ  առողջական խնդիր ունեցող մեղադրյալի գործն առանձնացնելով՝ շատ ճիշտ է վարվել։ Այս դեպքում էլ տևական ժամանակ առողջական խնդիրների պատճառով չի ներկայացել նիստերին։ 

Ի՞նչ եք կարծում՝ այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը և՞ս պետք է ժամանակին առանձնացներ Փանոսյանի գործը կամ ժամանակին արձանագրեր պաշտպանական կողմի իրավունքի չարաշահման հանգամանքը։

-Ես այդ կապակցությամբ իմ հայտարարություններն արել եմ տարիներ առաջ, երբ կրկին անընդմեջ հետաձգումներ էինք ունենում, դատարանն այդ ժամանակ իմ կարծիքը չի կիսել, հիմա  այս փուլում, ըստ էության, գնաց այդ քայլին, չեմ ցանկանում դատարանի գործողություններին գնահատական տալ։ Նախագահողն է կրում գործի ողջամիտ ժամկետում քննության պատասխանատվությունը, և ես  չեմ ցանկանա նման պայմաններում կարծիք հայտնել դատարանի գործողությունների վերաբերյալ։ Համենայնդեպս, Նորայր Փանոսյանի գործը Հրայր Թովմասյանի գործից անջատելուն հաջորդող տեղեկտվությունն արդարացրեց դատարանի՝ Փանոսյանի մասն անջատելու որոշումը, քանի որ դրանից հետո տեղեկություն ստացանք, որ Նորայր Փանոսյանը կրկին վիրահատվել է։

-Իմ հարցն այն մասին է՝ եթե կարծիք  կար գործերն անջատելու, ապա արդյոք սա՞էր այն փուլը, երբ այս որոշումը պետք է կայացվեր՝ հաշվի առնելով, որ գործի վաղեմության ժամկետներն արդեն մոտ են անցնելուն։

-Դատարանն է որոշում իր գործողությունների և որոշումների կայացման ժամանակահատվածը, դատախազությունն այստեղ միայն կարող է դիրքորոշումներ հայտնել և միջնորդություններ ներկայացնել, ես ամբողջ դատաքննության ընթացքում իմ այդ իրավունքն իրացրել են, Քրեական դատավարության օրենսգրքով ինչ հնարավոր էր, ես ձեռնարկել եմ։

-Դուք վստա՞ք որ, որ դատարանը մեղադրական դատավճիռ կկայացնի։

– Ես չեմ կարող նման վստահություն հայտնել, ես, որպես մեղադրող դատախազ, համոզմունք ունեմ, որ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշը կա, որ Հրայր Թովմասյանը կատարել է իրեն մեղսագրված արարքները։

Արաքս Մամուլյան