Վարչապետի որոշմամբ՝ Արտակ Զեյնալյանին չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին տրամադրվել է չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի սեպտեմբերի 10-24-ը ներառյալ:
Նշենք, որ Արտակ Զեյնալյանը «Լույս» դաշինքի՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն է և արձակուրդի օրերին, ամենայն հավանականությամբ, զբաղված է լինելու նախընտրական քարոզարշավով: