ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել Շառլ Ազնավուրին և Երվանդ Քոչարին նվիրված արծաթե հուշադրամներ

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

ՀՀ կենտրոնական բանկը 2024 թվականի օգոստոսի 15-ին շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» և «Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակ» արծաթե հուշադրամները: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ (1924–2018 թթ.)՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան, գրող և հասարակական գործիչ:

Ծնվել է Փարիզում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում:

Մանկուց մեծ հետաքրքրություն է ունեցել արվեստի հանդեպ: Պրոֆեսիոնալ ստեղծագործական ուղին սկսել է 1940-ական թվականներին: Համընդհանուր ճանաչման է արժանացել 1956 թ.՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո:

Երաժշտական կարիերայի ընթացքում հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն՝ «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Նա», «Երկու կիթառ», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն, ձայնագրել է մոտ 1400 երգ տարբեր լեզուներով: Հայաստանին նվիրված երգերի շարքում են «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան», «Քնքուշ Հայաստան» երգերը:

Ազնավուրը նկարահանվել է 90-ից ավելի ֆիլմերում, հեղինակ է մի շարք գրքերի:

1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հիմնել է «Ազնավուրը Հայաստանին» ասոցիացիան, 2016 թ. որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ ստեղծել է «Ազնավուր» հիմնադրամը՝ կրթական, սոցիալական, մշակութային ծրագրեր իրականացնելու նպատակով։

Արժանացել է բազմաթիվ պետական բարձրագույն պարգևների և կոչումների, որոնց շարքում են Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանը (ասպետի, սպայի և կոմանդորի աստիճաններ), Հայաստանի ազգային հերոսի կոչումն ու Հայրենիքի շքանշանը: 2009 թ-ից եղել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Ազնավուրի ստեղծագործությունը բանաստեղծության, երաժշտության և դերասանական արվեստի ինքնատիպ միահյուսում է: Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ 200 միլիոն ձայնասկավառակ։

Ազնավուրի անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը, Գյումրիում կանգնեցված է նրա հուշարձանը (քանդակագործ՝ Ս. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ա. Թարխանյան, 2002 թ.):

Դիմերես՝ Շառլ Ազնավուրին շնորհված Հայրենիքի շքանշանը՝ հավերժության նշանի ֆոնին:

Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը` հավերժության նշանի ֆոնին, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության դրոշների միաձուլվող պատկեր:

Դիմերես՝ Շառլ Ազնավուրին շնորհված Հայրենիքի շքանշանը՝ հավերժության նշանի ֆոնին:

Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը` հավերժության նշանի ֆոնին, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության դրոշների միաձուլվող պատկեր:

Էսքիզների հեղինակ՝ Հարություն Սամուելյան:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ

ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐ (Քոչարյան, 1899–1979 թթ.)՝ հայ մեծ նկարիչ-արձանագործ, տարածական (քառաչափ, կինետիկ) նկարչության հիմնադիր, ՀԽՍՀ (1965 թ.) և ԽՍՀՄ (1976 թ.) ժողովրդական նկարիչ:

1909–1919 թթ. սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, հաճախել նկարչության և քանդակի դպրոց, ուսանել Մոսկվայի Ազատ գեղարվեստական արվեստանոցներում:
Քոչարի վաղ շրջանի ստեղծագործություններն աչքի են ընկնում յուրօրինակությամբ և գույների նուրբ զգացողությամբ. «De Profundis » (1919 թ.), «Դեռահասը» (1919 թ.), «Իտալացի պոետը» (1922 թ.):

1922 թ. մեկնում է Կ. Պոլիս, Վենետիկ, այնուհետև՝ Փարիզ: 1923–1936 թթ. մասնակցում է բազմաթիվ ցուցադրությունների, ունենում չորս անհատական ցուցահանդես։ Փարիզում Քոչարը ստեղծում է տարածական նկարչությունը, ինչն Ավանգարդ արվեստի մեծագույն նվաճումներից է:
Քոչարը համարվում է ժամանակակից արվեստի այն ռահվիրաներից, որոնք վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումները: Նա հայ արվեստ է բերում բարձրագույն պրոֆեսիոնալիզմ, նպաստում կարծրատիպերի, միօրինակության հաղթահարմանը՝ մեծ ներգործություն ունենալով հայ կերպարվեստի և գեղագիտական մտքի զարգացման վրա. ստեղծվում են «Պատերազմի արհավիրքը» գեղանկարը (1962 թ.), «Զվարթնոցի արծիվ» հուշակոթողը (1955 թ., ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան), «Կիբեռնետիկայի մուսան» (1972 թ., ճարտարապետ՝ Հ. Քոչար), «Վարդան Մամիկոնյան» (1975 թ., ճարտարապետ՝ Ս. Քյուրքչյան) արձանները և համայն հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը» (1959 թ., ճարտարապետ՝ Մ. Մազմանյան):

Երևանում գործում է Երվանդ Քոչարի թանգարանը (1984 թ.), նրա անունով անվանակոչվել են փողոց Երևանում և Հրազդան քաղաքի արվեստի կենտրոնը:
Արվեստագետի գործերը ներկայացված են աշխարհի բազմաթիվ թանգարաններում, սակայն «Տարածական նկարչությունը» կարելի է տեսնել միայն Երվանդ Քոչարի թանգարանում և Փարիզի ժամանակակից արվեստի ազգային թանգարանում՝ Պոմպիդու կենտրոնում։

Դիմերես՝ Երվանդ Քոչարի «Մելինեի դիմանկարը» գեղանկարը (1930 թ.) և «Էրեբունի-Երևան» տարածանկարը (1968 թ.):
Դարձերես՝ Երվանդ Քոչարի դիմապատկերը, դրվագ «Պատերազմի արհավիրքը» կտավից (1962 թ.) և «Մելամաղձություն» քանդակը (1959 թ.):

Էսքիզների հեղինակ՝ Կարեն Մելիքյան:
Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում: