Նիժնի Նովգորոդում երկու դեռահասի նկատմամբ գործ է հարուցվել ռազմական «կեղծիքների» համար

Լուրեր

07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
Բոլորը

ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքում տեղի երկու բնակիչների նկատմամբ քրեական գործ է հարուցվել ռազմական «կեղծիքների» վերաբերյալ (Քրեական օրենսգրքի 207.3 հոդվածի 2-րդ մասի «բ» կետ): Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեի մարզային վարչությունից, գրում է Current Time-ը։

Երկու կասկածյալներն էլ բերման են ենթարկվել։ Ըստ քննիչների՝ նրանք տեսահոսթինգի կայքերից մեկում տեսանյութ են տեղադրել՝ «Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ Ռուսաստանի զինված ուժերի գործողությունների մասին կանխամտածված կեղծ տեղեկություններով»։

Խոսքը տեղի դպրոցի երկու շրջանավարտների մասին է, գրում է NN.RU-ն՝ ԱԴԾ բաժնին հղումով։ Տարածաշրջանային ՆԳՆ-ի տվյալներով՝ երկու կասկածյալներն էլ ծնվել են 2006 թվականին։

2023 թվականի նոյեմբերին Astra-ն գրել էր, որ Նիժնի Նովգորոդի թիվ 82 լիցեյում երկու աշակերտների նկատմամբ վարչական արձանագրություններ են կազմվել՝ ռուսական բանակը «վարկաբեկելու» համար (Վարչական օրենսգրքի 20.3.3 հոդված)։ Նրանց մասին ոստիկանություն է հայտնել ուսումնական հաստատության տնօրեն Նինա Գովորովան։ Նա բողոքել է, որ ուսումնական հաստատությունն էլեկտրոնային նամակ է ստացել տեսանյութով, որտեղ ավագ դպրոցի աշակերտները, իբր, քննարկում են Ուկրաինան, ուսուցիչներին և քննադատում ռուսական բանակը: