Մեկնարկում են են սփյուռքի քարտեզագրման ուղղությամբ աշխատանքները. նախարարություն

Լուրեր

11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
Բոլորը

Սեպտեմբերի 6-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանյան գրասենյակի պատվիրակությանը, որի կազմում էին Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանը, Միգրացիայի միջազգային կազմակերպության Հարավ-Արևելյան Եվրոպայի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի, Վիեննայի տարածաշրջանային գրասենյակի աշխատանքային շարժունակության և մարդկային զարգացման գծով ավագ մասնագետ Մայքլ Նյուսոնը և Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության ծրագրերի պատասխանատու Կարինե Խոջայանը. տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից:

Այս հանդիպումը նախարարի հետ նախորդ անգամ կայացած հանդիպման տրամաբանական շարունակությունն էր: Արդեն սկսվում են սփյուռքի քարտեզագրման ուղղությամբ աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին քարտեզագրման համար անհրաժեշտ հիմնական չափորոշիչները, ոլորտները, որոնք նախարարության հետաքրքրության շրաջանակում են:

«ՏՏ ոլորտ, գյուղատնտեսություն և զբոսաշրջություն, սրանք այն երեք առաջնային ոլորտներն են, սակայն ես չէի ցանկանա սահմանափակվել միայն դրանցով: Մեզ հարկավոր են պրոֆեսիոնալներ բոլոր ոլորտներում»,-նշեց Մխիթար Հայրապետյանը:

Քննարկվեց քարտեզագրման հարցով նախարարության հետ հետագա համագործակցության մեխանիզմը, և թե քարտեզագրման համար ինչպիսի տեղեկատվություն կարող է նախարարությունը տրամադրել:

«Մենք պատրաստ ենք տրամադրել համապատասխան ինֆորմացիա, որը կարող է նպաստել  հայկական սփյուռքի քարտեզագրմանը, ինչպես նաև դառնալ կապող օղակ տարբեր կազմակերպությունների միջև, որոնք ունեն հետազոտությունների մեծ բազա, դրանք կարող են օգտակար լինել»,-ասաց նախարարը:

Քարտեզագրման աշխատանքներին հաջորդելու է հաղորդակցության ռազմավարության մշակումը, որի շուրջ կողմերը համաձայնության եկան նորից հանդիպել և քննարկել աշխատանքների ընթացքը: