Բելգորոդի իշխանությունները սկսում են բնակչության տարհանումը ևս մեկ սահմանային շրջանից

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը երկուշաբթի առավոտյան հայտարարել է սահմանային Կրասնոյարուժսկի շրջանի բնակչության տարհանման մեկնարկի մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Անհանգիստ առավոտ է։ Կրասնոյարուժսկի շրջանի սահմանին թշնամու ակտիվություն է։ Սկսում ենք Կրասնոյարուժսկի շրջանից բնակիչների տեղափոխումը ավելի անվտանգ վայրեր»,- ասել է Գլադկովը տելեգրամում՝ հավելելով, որ այս շրջան տրանսպորտային միջոցներ արդեն ուղարկվել են։

Կրասնոյարուժսկի շրջանի սահմանամերձ Կոլոտիլովկա գյուղում ուկրաինակական ստորաբաժանումների գրոհի մասին ռուս ռազմական բլոգերները հայտնել էին դեռևս կիրակի։

Կրասնոյարուժսկի շրջանը գտնվում է Բելգորոդի շրջանի հյուսիս-արևմուտքում՝ շրջկենտրոնից՝ Կրասնայա Յարուգայից մինչև Կուրսկի շրջանի Սուջա, ուր օգոստոսի 6-ին մտել էին ուկրաինական ստորաբաժանումները, մոտավորապես 45 կմ է։

Մինչ Ուկրաինայի զինված ուժերի գործողության մեկնարկը ռուսական Կոլոտիլովկայի և ուկրաինական Պոկրովկայի միջև սահմանային անցակետը միակ գործող անցակետն էր ռուս-ուկրաինական սահմանին։