ՌԴ-ն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են Զապորոժիեի ԱԷԿ-ում բռնկված հրդեհի մեջ․ կայանում ռադիացիոն ֆոնը նորմայի սահմաններում է

Լուրեր

09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին, որպեսզի Ուկրաինային անբարենպաստ խաղաղություն չպարտադրվի ու Իրանին նոր հարվածներ չհասցվի
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Զապորոժիեի ատոմակայանի հովացման աշտարակի հրդեհը վերջնականապես մարվել է, տուժածներ չկան, Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ֆոնային ճառագայթումը նորմայի սահմաններում է։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունից, գրում է Current Time-ը։

Ժամը 23:30-ին, ինչպես հաղորդում է ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան, «հիմնական հրդեհը մարվել է»։ Գերատեսչության տվյալներով՝ «լուրջ վնաս է հասցվել հովացուցիչ աշտարակի ներքին կառուցվածքներին»։

Օկուպացված Զապորոժիեի շրջանի Ռուսաստանի կողմից նշանակված ղեկավար Եվգենի Բալիցկին վստահեցրել է, որ «Էներգոդարի և ողջ տարածաշրջանի համար վտանգ չկա, ճառագայթման մակարդակը նորմայի սահմաններում է»։

Ռուսական կողմը պնդում է, որ հրդեհն առաջացել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից։ Ինչպես նշվում է ԱԻՆ մարզային վարչության հաղորդագրության մեջ, անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վնասվել է հովացման աշտարակը (աշտարակը, որում հովացվում և խտանում է գոլորշին, որն անցնում է էլեկտրակայանի տուրբիններով)։
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի տվյալներով՝ հարվածները հասցվել են երկու անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ ժամը 20:20-ին և 20:32-ին:

Ուկրաինան իր հերթին նշում է, որ հրդեհի պատճառը կայարանի աշխատակիցների կողմից անվտանգության կանոնների չկատարումն է։ «Էներգոատոմ»-ում հրդեհի բռնկման որպես հավանական պատճառ անվանում են անփութությունը կամ դիտավորյալ հրկիզումը:
Ընկերությունը հավելել է, որ չի արձանագրել ռադիոակտիվ նյութերի արտանետումների վերահսկելի մակարդակի գերազանցում։
ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները հասանելիություն են խնդրել հովացման աշտարակ՝ վնասը գնահատելու համար։

«Ուկրաինայի Զապորոժիե ատոմակայանի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները ականատես են եղել թանձր, մուգ ծխի, որը գալիս է ատոմակայանի հյուսիս-արևմտյան մասից, այն բանից հետո, ինչ երեկոյի ընթացքում մի քանի պայթյուններ են լսել։ Թիմը տեղեկացվել է, որ այսօր անօդաչու թռչող սարքի ենթադրյալ հարձակում է եղել գործարանի հովացման աշտարակներից մեկի վրա: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին հաստատել է, որ դա չի ազդել միջուկային անվտանգության վրա»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ։
Գրոսսին կայանի վրա հարձակումն անվանել է անխոհեմ, սակայն տեղի ունեցածի համար պատասխանատվությունը չի դրել հակամարտող կողմերից որևէ մեկի վրա։