Դատախազությունը Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանից պահանջում է բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1 մլրդ դրամ

Լուրեր

12.03.2026 | 23:35
Վթար Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
12.03.2026 | 23:22
Հարձակում Դեթրոյթի մոտ գտնվող սինագոգի վրա. հարձակվողը սպանվել է
12.03.2026 | 23:08
Ինչպես է Վրաստանում Գերմանիայի կողմից հովանավորվող համալսարանը նացիստական ​​գաղափարական ազդեցությամբ հետազոտական ​​կենտրոն ստեղծել. OC Media-ի անդրադարձը
12.03.2026 | 22:53
Միրզոյանը և Կասիսը կարճ զբոսնել են Բեռնի պատմական հատվածում
12.03.2026 | 22:38
Թուրքիայում սկսել են ձերբակալել ու ճնշել Ալիևին քննադատողներին՝ Ադրբեջանից Էրդողանի փեսայի հասցեին մեղադրանքներից հետո
12.03.2026 | 22:21
ԱՄՆ-ն կզղջա իր «լուրջ սխալի» համար. Լարիջանի
12.03.2026 | 22:08
Թուրքիան դեմ է Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրելու ցանկացած ծրագրի. Ֆիդան
12.03.2026 | 21:53
ՌԴ-ն Ադրբեջանով մարդասիրական օգնություն է ուղարկում Իրանին
12.03.2026 | 21:43
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.03.2026 | 21:30
Իրանում հակամարտությունը շարունակվելու դեպքում ՀՀ տարածքով Նախիջևան տարանցումն արդիական կդառնա․ Ռուսիֆ Հուսեյնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 21:16
Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ
12.03.2026 | 21:16
«Նոան»` Հայաստանի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 21:09
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «շատ գումար» է վաստակում, երբ նավթի գները բարձրանում են
12.03.2026 | 21:00
Վարչապետը նախապես տեղյակ չի եղել այդ քայլի մասին, պրոտոկոլից շեղում կա․ Լուսինե Բադալյանը՝ Էդիտա Գզոյանի հեռացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 20:51
Երևանի բյուջեի եկամուտները 2025-ին 148.5 մլրդ դրամ են կազմել․ ինչպե՞ս են ձևավորվել դրանք
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

– 6 անշարժ գույք.
– 2 տրանսպորտային միջոց.
– 1 իրավաբանական անձում մասնակցություն.
– 491 մլն 878 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար.
– 521 մլն 142 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
– 5 մլն 244 հազար դրամի չափով ներդրված ավանդ: