Սահմանված ժամկետում զենք ունենալու համապատասխան փաստաթղթեր չներկայացնելու դեպքում Ոստիկանությունը զենքը կխոտանի և կվերադարձնի տիրոջը

Լուրեր

09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Զենք ունեցող քաղաքացիները պարտավոր են Ոստիկանություն ներկայացնել զենքի հետ կապված անվտանգության կանոնների իմացության հավաստագիր և բժշկական ձև 2 եզրակացություն․ այս մասին նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: 

««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «Զենքի մասին» 1998 թ. հուլիսի 3-ի օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք, օրենքն ուժի մեջ մտնելուց (2023 թ. հունիսի 1) երկու տարվա ընթացքում, պարտավոր են ՀՀ ոստիկանություն ներկայացնել նույն օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական եզրակացություն և 7-րդ կետով նախատեսված՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բժշկական ձև 2 եզրակացությանը և զենքի հետ կապված անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու հավաստագրին:Նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում ՀՀ ոստիկանությունը զենքը մալում և վերադարձնում է տիրոջը»,- նշված է հաղորդագրության մեջ: