ՌԴ-ն Դոնեցկի մարզում հարվածել է սուպերմարկետի․ զոհվել է 4 մարդ, ևս 24-ը վիրավոր է

Լուրեր

09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսական զորքերը գնդակոծել են ուկրաինական Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքը, հայտնել է Դոնեցկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը, փոխանցում է Current Time-ը։

Չորս մարդ զոհվել է, ևս 24-ը՝ վիրավորվել։

Ֆիլաշկինի խոսքով՝ վիրավորներից մեկի վիճակը ծանր է, նրան բուժօգնություն են ցուցաբերում։

«Կոնստոնտինովկայի սուպերմարկետին հարվածը ռուսների հերթական ահաբեկչությունն է։ Քաղաքացիական անձանց հետ պատերազմն այն ամենն է, ինչ նրանք կարող են»,- գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտնել է, որ մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ, իսկ փրկարարական աշխատանքները շարունակվում են։

«Ռուս ահաբեկիչները հարվածել են սովորական սուպերմարկետի և փոստային բաժանմունքի։ Մարդիկ փլատակների տակ են։ Փրկարարական գործողությունը շարունակվում է, ամեն ինչ կարվի մարդկանց փրկելու համար»,- նշել է նա։