Պարզվել են Հնդկաստանի քաղաքացու նկատմամբ համերկրացիների կողմից առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի հանգամանքները․ ՔԿ

Լուրեր

09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

2024 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 20:15-ին, Երևանում բնակվող, Հնդկաստանի Հանրապետության 43-ամյա քաղաքացին հաղորդում էր տվել՝ երկու համերկրացիների կողմից իրեն կապկպելու, ծեծի ենթարկելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու, հայհոյելու, սեռական ոտնձգություն և արժանապատվությունը նվաստացնող գործողություններ կատարելու, մերկ վիճակում տեսանկարահանելու և տեսանյութը հարազատներին ուղարկելու և գումար պահանջելու, իր մոտ առկա գումարը հափշտակելու և իրեն փակի տակ պահելու վերաբերյալ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 194-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են տուժողի համերկրացիները:

Կատարված քննչական գործողություններով հիմնավորվել է, որ 43-ամյա տղամարդը, իր երկու ծանոթների հետ համատեղ ժամանակավորապես բնակվելով նույն կացարանում՝ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցում գտնվող հոսթելում, 2024 թվականի հունիսի 25-ին՝ ժամը 24:00-ից 05:00-ն ընկած ժամանակահատվածում, միասին ալկոհոլ են օգտագործել, որի ընթացքում կրոնական հարցի կապակցությամբ վիճաբանություն է առաջացել նրանց միջև:

Այդ ընթացքում անհանդուրժողականության, ինչպես նաև 43-ամյա տղամարդու մոտ եղած գումարին ապօրինի տիրանալու շարժառիթներով վերջինիս ծանոթները սկսել են ձեռքերով և կոտրված աթոռի մասով հարվածներ հասցնել 43-ամյա տղամարդու մարմնի տարբեր հատվածներին, հանել են նրա հագուստը և հայտնաբերելով 500 ԱՄՆ դոլար գումար՝ հափշտակել են այն, այնուհետև կապելով նրա ձեռքերն ու ոտքերը՝ կրակայրիչով և փայտով մարմնական վնասվածքներ են հասցրել՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք:

Չսահմանափակվելով վերջինիս ծեծի ենթարկելով և նվաստացնելով, շահադիտական դրդումներով, ազգականին գումարի պահանջ ներկայացնելու նպատակով, նրան տևական ժամանակ ապօրինի զրկել են ազատությունից՝ անտեսելով 43-ամյա տղամարդու՝ իրեն ազատ արձակելու խնդրանքները, այնուհետև զանգահարել են վերջինիս ազգականին և նրան ազատ արձակելու պայմանով՝ պահանջել 500 ԱՄՆ դոլար գումար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերով, 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ և 9-րդ կետերով, 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: