Գևորգ Հակոբյանը կարծես ծնված է մարմնավորելու համար Սկարպիայի դաժան կերպարը․ City News-ը՝ Պուչինիի «Տոսկա» օպերայում մեներգչի կատարման մասին

Լուրեր

09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը 9 ներկայացմամբ հանդես է եկել Սիդնեյի օպերային թատրոնում` Պուչինիի «Տոսկա» օպերայում Սկարպիայի դերերգով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Քննադատ Գորդոն Ուիլյամսը (Opera Wire, 11.07.2024) նշել է. «Հայազգի Գևորգ Հակոբյանն աչքի էր ընկնում գերիշխող բեմական ներկայությամբ: Մենք հավատում էինք, որ Սկարպիան կառավարում էր ամբողջ Հռոմը՝ ամենուր ահ ու սարսափ սփռելով: Միևնույն ժամանակ, Հակոբյանի սպառնալիքները համադրված էին նաև մեղմ հմայքով, անգամ առօրեական հարցաքննությունների ժամանակ, ինչպես օրինակ՝ երկրորդ գործողության՝ ննջարանի տեսարանում»:

«Գևորգ Հակոբյանը կարծես ծնված է մարմնավորելու համար Սկարպիայի դաժան կերպարը, որը հաճույք է ստանում՝ ցուցադրելով իր իշխանությունը…»,- հավելել է «City News» ամսագիրը (City News SBR, 10.07.2024):

«Տոսկա» օպերայի այս բեմադրությամբ Սիդնեյի օպերային թատրոնը նշանավորել է Պուչինիի մահվան 100-րդ տարելիցը: Ռեժիսոր Էդուարդ Դիկի բեմադրությունն իր մեջ համադրում է Վերածննդի դարաշրջանի վեհությունն ու ժամանակակից էլեգանտությունը: Ներկայացման դիրիժորն է Յոհաննես Ֆրիցշը, Տոսկայի դերում հանդես են եկել սոպրանոներ Ժիզել Ալլենը և ավստրալաբնակ մեր հայրենակցուհի Նատալի Արոյանը, իսկ Կավարադոսիի կերպարը մարմնավորել է կորեացի տենոր Յունգ Վու Կիմը:

Գևորգ Հակոբյանը, չնայած իր խիտ աշխատանքային գրաֆիկին, հասցրել է ակտիվորեն շփվել Սիդնեյի հայ համայնքի հետ, այցելել Հայկական բարեգործական ընդհանուր միության «Ալեքսանդր» վարժարան և «Ալեքսանդր» ծերերի խնամքի տուն-ինտերնատ: Նա ոգևորիչ հանդիպումներ է ունեցել դպրոցականների և տարեցների հետ: Հակոբյանի փոխանցմամբ՝ նրա ներկայացումներին զգալի էր նաև հայ հանդիսատեսի ներկայությունը և զորակցությունը:

Նշենք, որ Սկարպիայի դերերգը Հակոբյանի երգացանկի առանցքային դերերից է, այն բազմիցս կատարել է Հռոմի, Վիեննայի պետական, Մադրիդի թագավորական, Ամստերդամի ազգային, Բեռլինի, Բոլոնիայի «Կոմունալե», Ջենովայի «Կարլո Ֆելիչե», «Մարիինյան», «Բոլշոյ» և այլ հեղինակավոր օպերային թատրոններում: Հակոբյանի առաջիկա բեմելները ծրագրված են Հռոմի օպերային թատրոնում, Իսրայելի օպերայում, Փարիզի «Օպերա Բաստիլում», Նիդերլանդների Ազգային և Մադրիդի Թագավորական օպերային թատրոններում: