ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ հայտնել է, որ ռազմական գործողություններ է իրականացնում Սուջայի մատույցներում

Լուրեր

09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
Բոլորը

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել Կուրսկի շրջանում տիրող իրավիճակի մասին, որտեղ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը շարունակվում է արդեն չորրորդ օրը, գրում է Meduza-ն։

«Օրվա ընթացքում Հյուսիսային խմբի ստորաբաժանումների ակտիվ գործողությունները և ժամանող ռեզերվները, բանակային ավիացիայի հարվածները և հրետանային կրակը ճնշել են հակառակորդի ստորաբաժանումների՝ Կուրսկի ուղղությամբ ռուսական տարածքի խորքերը գրոհելու փորձերը»,- ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակեվլ է Ռուսաստանի պաշտպանության նախարարության Telegram-ի ալիքում։

Գերատեսչության պնդմամբ՝ ռուսական զորքերը կրակով խոցել են Ուկրաինայի Զինված ուժերի զորքերը և տեխնիկան Սուջայի շրջանի Դարինո, Գոգոլևկա, Մելովոյ բնակավայրերի մոտ, Սուջայի արևմտյան ծայրամասում, ինչպես նաև Կուրչատովսկի շրջանի Նիկոլսկոյեի մոտ։ Նախկինում ՌԴ ՊՆ-ն չէր հայտնում Սուջայում ռազմական գործողությունների մասին։

Բացի այդ, ըստ ՌԴ ՊՆ-ի, ռուսական ավիացիոն և հրթիռային ուժերը հարձակվել են Ուկրաինայի Սումիի մարզում գտնվող ուկրաինական զինված ուժերի պահեստազորի վրա։

Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են ավելի քան 280 զինվորական և 27 զրահամեքենա, այդ թվում՝ չորս տանկ, իսկ ընդհանուր մարտական գործողությունների ընթացքում՝ 945 զինվորական և 102 զրահամեքենա։ Նման գնահատականները հաստատող որևէ ապացույց չկա։

Կուրսկի մարզում մարտերը թեժացել են օգոստոսի 6-ի առավոտյան։ Ուկրաինայի Զինված ուժերը հատել են Ռուսաստանի սահմանը և մտել մարզի տարածք։ Արդեն չորրորդ օրն է, ինչ այնտեղ մարտեր են։