Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց կտեղադրվի Երվանդ Մանարյանի արձանը

Լուրեր

07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարության որոշմամբ ավելի քան 137 մլն դրամ գումար է հատկացվել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի հարդարման, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար: Միջոցները տրամադրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը` 2024 թվականի պետական բյուջեի հատկացումների վերաբաշխմամբ:

«Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի համար Անրի Վերնոյ 3 հասցեում բարեգործական ծրագրի շրջանակում կառուցվել է նոր շենք, սակայն ներքին հարդարման որոշակի աշխատանքներ չեն կատարվել։ Թատրոնի բնականոն գործունեության համար անհրաժեշտ շենքային և ենթակառուցվածքային բարենպաստ պայմանների ապահովման, ինչպես նաև բարերարի գործն ավարտին հասցնելու, ամբողջականացնելու նպատակով կատարված հատկացումը կկազմի 69.7 մլն դրամ։

Այս տարի՝ օգոստոսի 10–ին, լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի ծննդյան 100–ամյակը։ Այդ կապակցությամբ նախաձեռնվել է մեծանուն արտիստի արձանի պատրաստման գործընթացը։ 2.8 մետր բարձրությամբ արձանը կտեղադրվի Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում` Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց, սալահատակված մայթին: Բրոնզաձույլ արձանի հեղինակը Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Արմենակ Վարդանյանն է։

Արձանի տեղադրման վայրը համաձայնեցվել է արտիստի ժառանգների հետ և հաստատվել է Երևանի ավագանու 14.05.2024թ․–ի N 151-Ա որոշմամբ։

Արձանի մտահղացման հիմքում ընկած է Երվանդ Մանարյանին մեծ ճանաչում բերած «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի մի հատվածը: Ֆիլմի հերոսը, երևակայական մոտոցիկլի վրա նստած, սլանում է առաջ՝ ձեռքում պահած իր ներկայացումների կերպարներից «Անհաղթ աքլորը»:

Երվանդ Մանարյանն անգնահատելի ժառանգություն է թողել սերունդներին. նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, հեղինակել բազմաթիվ ֆիլմերի սցենարներ, նկարահանվել ֆիլմերում, հրատարակել պատմվածքներ և հոդվածներ։ 1957-59 թթ. նա եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը:

Հաշվի առնելով, որ Երվանդ Մանարյանի ստեղծագործական գործունեությունը անմիջականորեն կապված է եղել Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի հետ, ինչպես նաև հետագայում թատրոնում իրականացվելու են Ե. Մանարյանին նվիրված հոբելյանական միջոցառումներ` արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերումը կկատարվի «Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի կողմից: