Ուկրաինան իրավունք ունի հակառակորդին հարվածել ամենուր․ ԵՄ-ն՝ Կուրսկում ռազմական գործողությունների մասին

Լուրեր

09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Որպես ինքնապաշտպանության օրինական իրավունքի մաս՝ Ուկրաինան իրավունք ունի հարվածել հակառակորդին՝ «որտեղ անհրաժեշտ համարի, ինչպես իր տարածքում, այնպես էլ հակառակորդի տարածքում»։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ի դիրքորոշումն այն է, որ Ուկրաինան ենթարկվում է անօրինական ագրեսիայի, հետևաբար, օրինական պաշտպանական պատերազմ է վարում։

«Միջազգային իրավունքի հիման վրա Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի, և այն ներառում է նաև թշնամուն իր տարածքում հարվածներ հասցնելը»,- ասել է Ստանոն՝ պատասխանելով ՌԴ Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի ռազմական գործողությունների մասին հարցին։

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի նկատմամբ Եվրամիության պաշտոնական ռազմավարությունը չի փոխվել այն բանից հետո, երբ Կիևը փոխել է ռազմավարությունը մարտի դաշտում՝ տեղափոխվելով Ռուսաստանի Դաշնության տարածք։

Այսօր առաջին անգամ Ուկրիանայի իշխանությունները մեկնաբանել են մարտերը Կուրսկի մարզում։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ  գործողությունների պատճառը ՌԴ-ի ագրեսիան է։