Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Իշխան Զաքարյանին
Քաղաքականություն
08.08.2024 | 16:23ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակումների պորտալում։
«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթների մերձեցման գործում ներդրած մեծ ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Իշխան Սերժիկի Զաքարյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով»,- ասվում է ՌԴ նախագահի հրամանագրում: