Մենք ձեր կցորդը չենք․ նման լուրջ նախագծերը չպետք է ձեռքի հետ ոտքի վրա բերել Ազգային ժողով․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 14:16
 NYMEX․ Ոսկու գինն աճել է
13.06.2026 | 13:56
Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Դևիսի գավաթին ընդառաջ
13.06.2026 | 13:33
Սպասվում է քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. Գագիկ Սուրենյան
13.06.2026 | 13:18
«էն փողը տվի՞ր», «Չէ, հեսա կտամ ապո, տալով ման եմ գալի»․ ՀԿԿ-ն ընտրակաշառքի մասին գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.06.2026 | 13:14
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
13.06.2026 | 12:51
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13.06.2026 | 12:34
Հայաստանը ՄԱԿ-ում աջակցություն է հայտնել UNDP-ի և UNFPA-ի մանդատներին
13.06.2026 | 12:07
ԱԱ-2026․ Օրվա խաղերը, պայքարը սկսում է Բրազիլի հավաքականը
13.06.2026 | 11:55
Երևանում կանցկացվի Հայ-բրիտանական բիզնես համաժողով
13.06.2026 | 11:33
Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին
13.06.2026 | 11:25
Կանադան բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին մուտքի վիզա չի տրամադրել ԱԱ-2026-ին մասնակցելու համար
13.06.2026 | 10:49
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 13-ի դրությամբ
13.06.2026 | 10:29
Երկու զինվորական դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ գործերի հսկողության թերացումների համար
13.06.2026 | 10:20
Անգլիայի հավաքականին թալանել են ԱԱ-2026-ից առաջ
13.06.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունների նախագծերը, այո՛, շատ կարևոր են, սակայն, պնդում եմ, որ նման լուրջ նախագծերը չպետք է ձեռքի հետ ոտքի վրա բերել Ազգային ժողով, ինչի համար ՀՀԿ-ին քննադատում էր ներկա  իշխանությունը: «Մենք ձեր կցորդը չենք»,- այսօր Ազգային ժողովում,  խոսելով ընտրակեղծարարությունը քրեականացնող օրենքի նախագծերի մասին, ասաց ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը։ 

«Հարգելի՛ Կառավարություն, որևէ բան չի փոխվել Կառավարություն և Ազգային ժողով հարաբերություններում, մենք ձեր գործընկերներն ենք, սակայն պահանջում ենք ցանկացած օրենսդրական նախաձեռնություն բերելիս առաջնորդվել ոչ թե քաղաքական շահով, այլ օրենքին տալ համապատասխան տեսք։ Հուսով եմ, որ հաջորդ ընթերցումների ժամանակ դրանք կլրացվեն, քանի որ ձևակերպումները թերի են»,- ասաց ԱԺ փոխնախագահը։ 

Վերջինս նշեց, որ համամիտ է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի հետ, որ չպետք է վհուկների որսի վերածենք ցանկացած օրենսդրական նախաձեռնություն։ «Էդ մոլուցքից՝ մարդկանց բռնելու, ազատվեք»,- ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը նաև շեշտեց, որ առաջարկվող փոփոխությունները ունեն նաև հասարակությանը հասկանալի դառնալու խնդիր։ «Այստեղ կա հանրային իրազեկման խնդիր, մի քանի օրում ո՞նց եք 3 միլիոն մարդու իրազեկելու»,- մտահոգություն հայտնեց Էդուարդ Շարմազանովը։

 

Մանրամասները՝ տեսանյութում