ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական Սու-34 ռմբակոծիչները հարվածներ են հասցնում Ուկրաինայի ԶՈՒ-ին Կուրսկի շրջանում
Քաղաքականություն
08.08.2024 | 17:15ՌԴ ՊՆ-ն հրապարակել է «Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիոն ինքնաթիռների անձնակազմի կողմից Կուրսկի շրջանի սահմանային շրջանում Ուկրաինայի զինված ուժերի զրահատեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման կադրերը», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«ՌԴ օդատիեզերական ուժերի բազմաֆունկցիոնալ գերձայնային կործանիչ-ռմբակոծիչների անձնակազմերն օդային հարվածներ են հասցրել Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումների ռազմական տեխնիկայի ուղղությամբ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Նշվում է, որ «հարվածն իրականացվել է FAB-500 ավիացիոն ռումբերով՝ ունիվերսալ պլանավորման և ուղղման մոդուլով, որը թույլ է տալիս ճշգրիտ հարվածներ հասցնել մարտական շփման գծից անվտանգ հեռավորությունից»։