Վահան Քերոբյանը ցանկանում է ուղեկցել ամերիկյան բուհ ընդունված որդուն. դատարանը մերժեց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Լուրեր

09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի որդին ԱՄՆ-ում համալսարան է ընդունվել, Քերոբյանը ցանկանում է որդուն ուղեկցել այնտեղ և վերադառնալ Հայաստան:

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Մերի Մոսինյանի, Քերոբյանի գործով նիստ էր նշանակվել, որի ընթացքում նրա պաշտպանները միջնորդեցին կամ վերացնել Քերոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, կամ թույլատրել 15 օրով բացակայել Հայաստանից, կամ փոփոխել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելը և նրա նկատմամբ ավելի խիստ խափանման միջոց` 2 մլն դրամ գրավ կիրառել:

Նիստին գործով մյուս մեղադրյալ Աշոտ Հովհաննիսյանն այսօր չէր ներկայացել, հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը դիրքորոշում հայտնեց, որ նիստը չի կարող շարունակվել և դրա ընթացքում չի կարող քննարկման առարկա դառնալ Քերոբյանի խափանման միջոցի հարցը: Այնուամենայիվ դատարանը գործի քննությունը շարունակեց:

Ինչ վերաբերում է Քերոբյանի խափանման միջոցի հարցին, Սարգսյանը դիրքորոշում հայտնեց, որ նրա նմատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը պետք է պահպանվի, բարձր է հավանականությունը, որ Քերոբյանը կարող է մեկնել և չվերադառնալ: Դատարանը մերժեց խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։

Արաքս Մամուլյան