Արցախի հայաթափումն ական է․ Կլաարի առաջարկած տարբերակը կվնասազերծի այն, այլ ոչ թե կպայթեցնի․ Հայկ Խանումյան

Լուրեր

21.07.2026 | 14:24
Բաքվից հայտարարում են, թե «Զանգեզուրի միջանցքը» կկրճատի Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրման հեռավորությունն ու ծախսերը
21.07.2026 | 14:16
Հայտնի շախմատիստուհի Յուդիտ Պոլգարը հրաժարվել է զբաղեցնել Հունգարիայի նախագահի պաշտոնը
21.07.2026 | 14:07
Վայոց ձորում բազալտի ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
21.07.2026 | 13:59
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը Հայաստանից արտահանվել է ավելի քան 380 բեռնատար ծիրան․ Պապոյանն անդրադարձել է ապատեղեկատվությանը
21.07.2026 | 13:50
ՀԴԲ ղեկավար Քեշ Պատելը ծրագրում է հոկտեմբերին Ռուսաստան այցելել
21.07.2026 | 13:47
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել
21.07.2026 | 13:41
PKK-ն հայտարարել է, որ խաղաղության գործընթացում օրենսդրությամբ պետք է ապահովվի Օջալանի և մյուս բարձրաստիճան ղեկավարների ազատ արձակումը
21.07.2026 | 13:33
Տեխնիկական խոտանն օգտագործելով 6.7 մլն դրամ է հափշտակել․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
21.07.2026 | 13:26
Արթուր Գալոյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 13:15
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
21.07.2026 | 13:12
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ Հայհիդրոմետ
21.07.2026 | 13:04
Նիկարագուայի 80-ամյա նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
21.07.2026 | 12:53
Թրամփը 50 տոկոս մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող որոշ ապրանքների համար
21.07.2026 | 12:45
Լամին Յամալը թագով է մասնակցել Իսպանիայի հավաքականի չեմպիոնական շքերթին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 12:34
Նարեկ Մկրտչյանն ու CEPA-ի ղեկավարությունը քննարկել են Հայաստանի առաջնահերթությունները
Բոլորը

Արցախի հայաթափումն ական է դրված ինտեգրացիոն ծրագրերի տակ, եթե չականազերծվի, շահագրգիռ կողմերը կարող են այն պայթեցնել, Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը։

Ըստ նրա՝  Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի առաջարկած տարբերակը կվնասազերծի այն, այլ ոչ թե կպայթեցնի։

«Այն, ինչ ասում է Տոյվո Կլաարն ամբողջովին բխում է արևմտյան Հարավային կովկասն ինտեգրացիոն ծրագրերում ներկայացնելու տրամաբանությունից։ Ինչն էլ, իր հերթին ենթադրում է, որ կոնֆլիկտ չպետք է լինի։ Այդ կոնֆլիկտի ամենամեղմ լուծումն է առաջարկել Կլաարը՝ արցախցիների կոլեկտիվ վերադարձ իրնց տներ»,- նշեց նա։

Հայկ Խանումյանի դիտարկմամբ՝ իրենք կարող են վերադառնալ միայն այն դեպքում, եթե ստեղծվի Արցախի ինքնավար հանրապետություն, լինեն երաշխավորված ինստիտուտներ, ինչպես նաև ազգային գվարդիա։

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որն ավարտում է պաշտոնավարումը, ասել էր․ «ԵՄ-ն այս հարցում շատ հստակ է արտահայտվել։ Ես ակնկալում եմ, որ Ղարաբաղի հայերը կլինեն կարգավորման գործընթացի մաս, և Բաքվի ու նրանց միջև ուղիղ բանակցություններ կանցկացվեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ: Ադրբեջանն ունի պարտավորություն, որոնք, ինձ թվում է, նա չի հերքում»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։