Գլխավոր դատախազը  շատ լավ հասկանում  է՝ «Հաց բերողի» մահվան պատասխանատուն հենց ինքն է․ Արթուր Սաքունց

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որևէ հիմնավորում չի կարող ներկայացնել իր արած հայտարարության վերաբերյալ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով երեկ խորհրդարանում գլխավոր դատախազի ուշագրավ հայտարարությանը, որ «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանը կարող էր նոր հանցագործություն կատարել։

Հիշեցնենք՝ մոտ մեկ տարի առաջ ՊՊԾ գունդը գրավված «Սասնա ծռեր» խմբի անդամներին հաց հասցրած և նրանց աջակցելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն անցած տարվա դեկտեմբերին ազատ արձակվեց, ապա մեկ ամիս անց նորից կալանավորվեց։ Պատգամավորների անձնական երաշխավորությամբ երկրորդ անգամ կալանքից ազատվելուց 10 օր անց, սակայն, «Հաց բերողը» մահացավ:

«Անձը, եթե պատրաստվում էր նոր հանցագործություն կատարել, ապա նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը չէին փոխի․ չէ՞ որ առաջին անգամ, երբ դեկտեմբեր ամսին փոխեցին հիմքում ընկած էր զուտ առողջական խնդիրները։ Այդ ժամանակահատվածում, երբ Արթուր Սարգսյանը գտնվում էր ազատության մեջ, որևէ հիմնավորում քննիչի կողմից դատարանին չներկայացվեց, որ Արթուր Սարգսյանը պատրաստվում է նոր հանցագործություն կատարել»,- ընդգծեց Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանի համոզմամբ՝ գլխավոր դատախազը շատ լավ հասկանում է՝ Արթուր Սարգսյանի մահվան պատասխանատուն հենց ինքն է՝ որպես նախաքննության մարմնի նկատմամբ հսկողություն իրականացնող կառույց։

«Ուղիներ են փնտրում այդ պատասխանատվությունից խուսափելու համար։ Հանցագործության մեջ կասկածվող անձի վարքագիծ է, հանցագործություն կատարած անձինք, երբ փորձում են պատասխանատվությունից խուսափել, անհեթեթություններ են դուրս տալիս»,- հավելեց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան