Ադրբեջանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը հուշագիր են ստորագրել Կասպից ծովով էներգետիկ մալուխի անցկացման մասին

Լուրեր

22.02.2026 | 11:08
Լվովում ահաբեկչություն է տեղի ունեցել․ առևտրի կենտրոնի մոտ ինքնաշեն սարք է պայթել, ոստիկան է զոհվել
22.02.2026 | 10:40
Մեր ջանքերը կարող են առաջիկա 3 շաբաթում բերել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ Ուիթկոֆ
22.02.2026 | 10:26
ՃՏՊ Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ
22.02.2026 | 10:11
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
Բոլորը

Ղազախստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի էներգետիկայի նախարարները Տաշքենդի միջազգային ներդրումային ֆորումի շրջանակում համագործակցության հուշագիր են ստորագրել երկրների միջև էներգետիկ համակարգերի փոխկապակցման վերաբերյալ, գրում է kazpravda-ն։

Նշվում է, որ ստորագրված հուշագրի նպատակն է որոշել համագործակցության հիմնական պայմաններն Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի էներգետիկ համակարգերի փոխկապակցման նախագծի իրականացման շրջանակում։

Փաստաթուղթը ենթադրում է, որ մասնակիցները մտադիր են ուսումնասիրել էներգահամակարգերի միացման հնարավորությունները Կասպից ծովի հատակի երկայնքով և այլ երկրների տարածքում բարձրավոլտ մալուխ անցկացնելով՝ տեխնիկատնտեսական տեսանկյունից ամենաօպտիմալն իրականացնելու համար։

Ղազախստանի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սատկալիևը նշել է, որ ավելի վաղ կազմվել էր Կասպից ծովի հատակով խորջրյա մալուխի անցկացման տեխնիկական բնութագրի նախագիծ։

«Որպես հանձնարարականի մաս՝ կմշակվի առաջարկվող բիզնես մոդել՝ միջազգային հաղորդման միջանցքների զարգացման համար (ֆինանսավորում, եկամուտների հոսք և սեփականություն) և ԵՄ երկրներին կանաչ էներգիա վաճառելու համար: Երեք երկրների էներգետիկայի նախարարությունների միջև մշակվել է Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի էներգետիկ համակարգերի  միացման վերաբերյալ համագործակցության հուշագրի նախագիծ»,- ասել է նա՝ նշելով, որ այսօր քննարկվել և համաձայնեցվել են այդ նախագծի իրականացման հիմնական մոտեցումները, և Ղազախստանի գերատեսչությունը լիովին պատրաստ է հետագա լիարժեք փոխգործակցությանը։