Լոնդոնում բռնագրավվել է Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավարի շքեղ գույքը

Լուրեր

09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
Բոլորը

Ադրբեջանում կալանավորված բանկիր Ջահանգիր Հաջիևի կինը համաձայնել է Մեծ Բրիտանիայի Նայթսբրիջում շուրջ 14 մլն ֆունտ արժողությամբ տունը և Ասքոթում գոլֆի ակումբը բռնագրավելու որոշմանը։ Այս որոշումն ընդունվել է Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալության (NCA) գույքի ձեռքբերման հետաքննության արդյունքում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

NCA-ն կարծում է, որ ակտիվները ձեռք են բերվել խոշոր չափերի խարդախության և հափշտակության, կեղծ հաշվետվությունների և փողերի լվացման միջոցով, ասվում է գործակալության հայտարարության մեջ։

2018 թվականին NCA-ը կալանք էր դրել Հաջիևի անշարժ գույքի վրա Մեծ Բրիտանիայում, որպեսզի դրանք չվաճառվեն կամ փոխանցվեն որևէ մեկին։

Ջահանգիր Հաջիևը մինչև 2015 թվականի մարտը եղել է Ադրբեջանի միջազգային բանկի (IBA) խորհրդի նախագահը։ Հաջորդ տարի նա Ադրբեջանի դատարանի կողմից դատապարտվել է յուրացումների, պաշտոնեական դիրքի չարաշահման, խարդախության և յուրացման համար: 2019-ին նա նաև դատապարտվել է IBA-ի մոսկովյան մասնաճյուղում յուրացումների համար և այժմ 16 տարվա ազատազրկում է կրում Բաքվում։

NCA-ի քննիչները հայտնաբերել են բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են բանկից միջոցներ փոխանցվում տարբեր հաշիվներին և լվացվում Հաջիևի մերձավոր գործընկերոջ կողմից: Զգալի գումարներ են փոխանցվել Բրիտանական Վիրջինյան կղզիների, Սենթ Քիթս և Նևիսի, Պանամայի, Կիպրոսի և Լյուքսեմբուրգի միջոցով և օգտագործվել Լոնդոնում գույք ձեռք բերելու համար։

Գոլֆի ակումբի գնումն իրականացվել է Լյուքսեմբուրգում գրանցված ընկերությունների բարդ կառուցվածքի, ինչպես նաև Կիպրոսի օֆշորների միջոցով։

Ենթադրվում է, որ գրեթե բոլոր միջոցները, որոնք օգտագործվել են Նայթսբրիջում տան գնման համար, ստացվել են IBA-ի երկու հատուկ հաշիվներից Կիպրոսի, Էստոնիայի և Շվեյցարիայի միջոցով:

Լոնդոնում երկար տարիներ բնակվող Հաջիևի կինը՝ Զամիրա Հաջիևան, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ 2006-2016 թվականներին ավելի քան 16 մլն ֆունտ (21,3 միլիոն դոլար)  է ծախսել Լոնդոնի Harrods առևտրի կենտրոնում։ Երբ 2018 թվականի փետրվարին սկսվել է դատավարությունը, նրա անվամբ բոլոր գույքերը գնահատվում էին ավելի քան 22 միլիոն ֆունտ սթերլինգ (29,2 միլիոն դոլար):