ՀՀ-ն իսրայելցիների համար անվտագ երկրների շարքում է, Ադրբեջանը՝ վտանգավոր

Լուրեր

09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
Բոլորը

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը նախազգուշացրել է իսրայելցիներին չուղևորվել շուրջ 40 երկրներ, որոնք գնահատվում են որպես չափավոր կամ բարձր սպառնալիք ունեցող, նաև հորդորել այլ վայրերում լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ խուսափել հրեական ինքնության ցուցադրումից, գրում է The Times of Israel-ը։

«Վերջին իրադարձություններից հետո Իրանը, «Հըզբոլլահ»-ը և ՀԱՄԱՍ-ը հայտարարել են իրենց մտադրությունների մասինը՝ վրեժ լուծել ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի և «Հըզբոլլահ»-ի ռազմավարական ստորաբաժանման ղեկավար Ֆուադ Շուքրի մահվան համար»,- ասվում է խորհրդի հայտարարության մեջ:

Վտանգավորության 3 կամ 4 մակարդակ ունեցող երկրներ այցելել ծրագրող իսրայելցիներին խորհուրդ է տրվում «լրջորեն վերանայել» իրենց ծրագրերը, իսկ «բոլոր այլ ուղղություններով»՝ ցուցաբերել լրացուցիչ զգուշավորություն:

Հայաստանը երկրների ցանկում ընդգրկված է առաջին մակարդակում, որը սպառնալիք չի ներկայացնում (No travel threat), իսկ ահա Ադրբեջանը երկրորդ մակարդակում է՝ պոտենցիալ վտանգավոր (Potential threat)։

«Ահաբեկչական տարբեր ենթակառուցվածքների առկայության պատճառով երկիրը իսրայելցիների և հրեաների համար պոտենցիալ սպառնալիք է մնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։