ԱՄՆ-ը Մադուրոյին չի ճանաչում որպես Վենեսուելայի նախագահ. նրա ընդդիմախոսները բողոքում են, հարևան երկրները՝ բացատրություն ակնկալում

Լուրեր

07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Վենեսուելայի նախագահական ընտրությունների օրինական հաղթող է համարում ոչ թե երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որն արդեն հայտարարել է իր վերընտրվելու մասին, այլ ընդդիմության միասնական թեկնածու Էդմունդո Գոնսալեսին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հինգշաբթի ուշ երեկոյան հրապարակված հայտարարության մեջ Պետքարտուղարության ղեկավարը հիշեցրել է, որ Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը չի հրապարակել հուլիսի 28-ի ընտրությունների մանրամասն արդյունքները, իսկ ընդդիմության կողմից հրապարակվածները վկայում են Գոնսալեսի հաղթանակի մասին:

«Ժողովրդավարական ընդդիմությունը հրապարակել է արձանագրությունների ավելի քան 80%-ը, որոնք ստացվել են ուղղակիորեն Վենեսուելայի ընտրատեղամասերից։ Եվ այս գրառումները ցույց են տալիս, որ Էդմունդո Գոնսալես Ուրուտիան ստացել է ձայների մեծամասնությունը այս ընտրություններում»,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:

Նույնն են վկայում exit poll-ի տվյալները և օտարերկրյա դիտորդների զեկույցները, ընդգծել է պետքարտուղարը։

«Ընտրություններից ի վեր մենք լայնորեն խորհրդակցել ենք գործընկերների և դաշնակիցների հետ ամբողջ աշխարհում: Եվ չնայած տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ ունեն արձագանքելու հարցում, նրանցից ոչ մեկը չի հասկանում, թե ինչպես Նիկոլաս Մադուրոն կարող էր ստանալ ձայների մեծամասնությունը»,- հավելել է Բլինքենը:

Պետքարտուղարը Գոնսալեսին ուղղակիորեն չի անվանել Վենեսուելայի նախագահ, այլ շնորհավորել է նրան «հաջող քարոզարշավի համար» և կոչ արել վենեսուելական կողմերին բանակցություններ սկսել երկրի պատշաճ կերպով ընտրված նախագահին իշխանությունը խաղաղ փոխանցելու համար։

Միևնույն ժամանակ, Վենեսուելայի հարևան երկրների՝ Բրազիլիայի, Մեքսիկայի և Կոլումբիայի նախագահները կոչ են արել Կարակասին դեռևս հրապարակել անցած կիրակի քվեարկության մանրամասն արդյունքները, որոնցում պետության ներկայիս ղեկավար Նիկոլաս Մադուրոն իրեն հաղթող է հայտարարել։ Երեք երկրներն էլ հայտարարել են, որ պատրաստ են օգնել ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը և կոչ են արել ամեն ինչ անել՝ բռնությունից խուսափելու համար։

Իրավապաշտպանների տվյալներով՝ Վենեսուելայում արդեն առնվազն 11 մարդ է զոհվել ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ընթացքում, որոնք շարունակվել են ամբողջ շաբաթվա ընթացքում։