Իսրայելի ԱԳՆ-ն նկատողություն է փոխանցել Թուրքիայի փոխդեսպանին՝ ի հիշատակ Հանիեի դեսպանատան դրոշը իջեցնելու համար

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կանչել է երկրում Թուրքիայի փոխդեսպանին՝ նկատողություն փոխանցելու այն բանից հետո, երբ ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի՝ Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը կիսով չափ իջեցրել է դրոշը։

«Ես հանձնարարել եմ ԱԳ նախարարության պաշտոնյաներին խիստ նկատողության կանչել Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան մոտ թուրքական դրոշը իջեցնելուց հետո՝ ի պատասխան Իսմայիլ Հանիեի ոչնչացմանը։ Իսրայել պետությունը չի հանդուրժի սգո արտահայտություններ այնպիսի մարդասպանի համար, ինչպիսին Իսմայիլ Հանիեն էր, որը ղեկավարում էր ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ի ոճրագործությունների ժամանակ և աղոթում էր իր համախոհների հետ՝ բարիք մաղթելով մարդասպաններին հեռուստացույցով սարսափելի տեսարանները դիտելիս: Եթե ​​դեսպանատան ներկայացուցիչները ցանկանում են սգալ, նրանք պետք է գնան Թուրքիա և սգան իրենց տիրոջ՝ Էրդողանի կողքին, որն աջակցում է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպությանը և նրա սպանություններին ու ահաբեկչություններին»,- գրել է Կացը X-ի իր միկրոբլոգում։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա համազգային սուգ է հայտարարել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան կապակցությամբ։

Դրա հետ կապված Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան և Երուսաղեմի՝ Պաղեստինի կողմից վերահսկվող հատվածում գլխավոր հյուպատոսության շենքի դրոշները կիսով չափ իջեցվել են։

Էմմա Չոբանյան