ՀՀ ՊՆ-ն՝ գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակելու մասին
Մամուլում տեղեկություններ են շրջանառվում գեներալ-լեյտենանտ Կ. Վարդանյանի՝ պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ։
ԶԼՄ գործընկերներին հայտնում ենք, որ պաշտպանության նախարարությունում բարձր և բարձրագույն զինվորական պաշտոնների նշանակումների վերաբերյալ սահմանված կարգով տրվում են պաշտոնական հաղորդագրություններ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Պաշտպանության նախարարի զինվորական խորհրդականները 3-ն են՝ գեներալ-մայոր Ա. Սիմոնյանը,
պահեստազորի գնդապետ Ռ. Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Մ. Պողոսյանը:
Հավելենք, որ ՀՀ զինված ուժերում անձը կարող է ծառայության անցնել բացառապես այն դեպքում, երբ ունի ՀՀ քաղաքացիություն: