Մսի գնային ինդեքսը հուլիսին 1.2 տոկոսով բարձրացել է․ ՄԱԿ ՊԳԿ

Լուրեր

23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:51
Ինչ է կատարվում «Շանգրի լա»-ում․ Փաշինյանը փակում է Ծառուկյանի խաղատունը, որին 5,6 մլրդ դրամ էր տվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 20:43
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը
23.06.2026 | 20:28
Գևորգ Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանման ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Պարենային ապրանքների համաշխարհային հենանիշային գներն, արդեն երկրորդ ամիսն անընդմեջ, մեծ առումով անփոփոխ են մնացել հուլիսին, իսկ բուսական յուղերի, մսի և շաքարի միջազգային գնանշումների աճը փոխհատուցվել է հացահատիկային ապրանքների շարունակվող գնիջեցմամբ, ուրբաթ օրը հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը․ տեղեկացնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից։

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, հուլիսին միջինում կազմել է 120.8 միավոր, որն աննշան ցածր է հունիսին վերանայված 121.0-ից։ Ներկայում ինդեքսը 3.1 տոկոսով ցածր է մեկ տարի առաջվա համապատասխան ցուցանիշից։

ՊԳԿ հացահատիկային ապրանքների ինդեքսը հունիսից ի վեր նվազել է 3.8 տոկոսով, քանի որ արդեն երկրորդ ամիսն անընդմեջ նվազում են բոլոր հիմնական հացահատիկային ապրանքների արտահանման համաշխարհային գները։ Ցորենի գնանշումները նվազել են հյուսիսային կիսագնդում ընթացող ձմեռային բերքահավաքի սեզոնային աճի, ինչպես նաև Կանադայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընդհանուր առմամբ բարենպաստ պայմանների շնորհիվ, որն արդարացնում է տարեվերջին ցորենի գարնանային մեծածավալ բերքահավաքի ակնկալիքները։ Նվազել են նաև եգիպտացորենի արտահանման գները, քանի որ Արգենտինայում և Բրազիլիայում բերքահավաքը նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցել, իսկ Միացյալ Նահանգներում բերքի պայմանները մնացել են կայուն: Ընդհանուր առմամբ հանգիստ առևտրային գործունեության պայմաններում ՊԳԿ բոլոր տեսակի բրինձների գնային ինդեքսը հունիսի համեմատ նվազել է 2.4 տոկոսով, որը հիմնականում վերաբերում է Indica և Japonica սորտերին:

Դրան հակառակ՝ ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հունիսի համեմատ 2.4 տոկոս աճ է գրանցել՝ հասնելով մեկուկես տարվա ամենաբարձր ցուցանիշին: Բարձրացել են արմավի, սոյայի, արևածաղկի և ռապսի յուղերի համաշխարհային գնանշումները, որը բացատրվում է կենսավառելիքի ոլորտում սոյայի յուղի մեծ պահանջարկով և մի շարք խոշոր արտադրող երկրներում արևածաղկի ու ռապսի բերքի հեռանկարների վատթարացման պատճառով:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը հուլիսին 1.2 տոկոսով բարձրացել է, ինչը պայմանավորված է թռչնամսի, ոչխարի և տավարի մսի ներմուծման մեծ պահանջարկով, այն դեպքում, երբ Արևմտյան Եվրոպայում գերմատակարարման արդյունքում ստեղծված իրավիճակի հետևանքով նվազել են խոզի մսի գները։

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը հունիսի համեմատ 0.7 տոկոսով աճել է, քանի որ Բրազիլիայում սպասվածից ցածր արտադրությունը Հնդկաստանում մուսոնային տեղումների և Թաիլանդում բարենպաստ եղանակային պայմանների բարելավման ազդեցությունից ավելի ծանրակշիռ դեր է ունեցել։

ՊԳԿ կաթնամթերքի գների ինդեքսը հուլիսին անփոփոխ է մնացել, քանի որ կաթի փոշու գնանշումների նվազումը փոխհատուցվում է կարագի և պանրի գնանշման բարձրացումներով: