Խեցեգործությամբ զբաղվող ընկերությունը Արտաշատում հաղթող է ճանաչվել ասֆալտապատման մրցույթում

Լուրեր

10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ հուլիսի 30-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է իրականացրել Արտաշատի համայնքապետարանում։ Factor.am-ի տեղեկություններով՝ դրանք կապված են ասֆալտապատման մրցույթների և աշխատանքների հետ, կան ձերբակալվածներ։

Արտաշատի համայնքապետարանում ստուգումների և ձերբակալությունների մասին լուրերը ո՛չ Հակակոռուպցիոն կոմիտեից են մեկնաբանում, ո՛չ էլ Արտաշատի համայնքապետարանից։

Factor.am-ն ուսումնասիրել է, թե որ ընկերություններն են հաղթող ճանաչվել Արտաշատ խոշորացված համայնքում ասֆալտապատման մրցույթում և շինաշխատանքներ են իրականացնում։ Արտաշատ խոշորացված համայնքի Արտաշատ քաղաքի և հարակից 29 բնակավայրերի փողոցների նորոգման և ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են անցած տարի և շարանուկվում են մինչ օրս։

Համայնքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակված փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Արտաշատի քաղաքի և Դալար, Մրգավան, Այգեզարդ, Այգեստան, Նարեկ, Վերին Արտաշատ, Շահումյան, Ոստան, Գետազատ, Նորաշեն, Արաքսավան, Դիմիտրով, Հովտաշեն, Բերքանուշ, Բաղրամյան, Աբովյան, Արևշատ, Դեղձուտ, Բերդիկ, Հնաբերդ, Դվին, Դիտակ, Կանաչուտ և Նշավան բնակավայրերի փողոցների նորոգման և ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար մրցույթում հաղթող է ճանաչվել «Ավետիս խեցի» ՍՊԸ-ն, որի հետ էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արտաշատի քաղաքապետ Կառլեն Մկրտչյանը պայմանագիր է կնքել։
Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ (e-register) «Ավետիս խեցի» ՍՊԸ-ն հիմնադրվել է անցած տարի, ընկերության շահառուներն են Աշոտ Ավետիսյանը և Նարեկ Հովհաննիսյանը։

Աշոտ Ավետիսյանը գրանցված է Արտաշատ խոշորացված համայնքի Բերքանուշ բնակավայրում, որտեղ ևս, ըստ ծրագրի, պետք է կատարվեն ասֆալտապատման աշխատանքներ։ Աշոտ Ավետիսյանը Բերքանուշի վարչական ղեավար Հայկ Ավետիսյանի հայրն է։
Այս ընկերության մասին տեղեկություններ փնտրելիս պարզեցինք, որ «Ավետիս խեցի» ընկերությունը խեցեգործությամբ է զբաղվում և արտադրանքը ներկայացված է ֆեյսբուքյան էջում։

Այս ընկերության անունը կապված է մեկ այլ շինարարական կազմակերպության հետ։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գտանք նաև «Հուսալի շինարար և Ավետիս խեցի» ՍՊԸ անունով էջ։ Այս ընկերության մասին, սակայն, գրեթե տեղեկություն չկա, էջում նշված միակ հեռախոսահամարն էլ անհասանելի է։

Արտաշատի համայնքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ Մրգաշեն և Վարդաշեն բնակավայրերի փողոցների ասֆալտապատման մրցույթում էլ հաղթող է ճանաչվել «ԲԵՐՄԱ» ՓԲԸ-ն։

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ (e-register) այս ընկերության իրական շահառուներն են Ավետիք Մանուկյանը և Արա Մովսիսյանը։ Տնօրենը Ավետիք Մանուկյանն է, իսկ ընկերությունը գրանցված է Մասիս խոշորացված համայնքում։

 

Մանյա Պողոսյան