«Սիոնիստական բարբարոսությունը չի հասնի իր նպատակներին»․ Էրդողանը դատապարտել է Հանիեի սպանությունը

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա տեղի ունեցածն անվանել է «ամոթալի արարք, որի նպատակն է խարխլել Պաղեստինի հարցը, Գազայի փառավոր դիմադրությունը և պաղեստինցի եղբայրների արդար պայքարը»։

«Իմ եղբայր Իսմայիլ Հանիեի սպանությունը հետապնդում է նույն նպատակները, ինչ նողկալի հարձակումները Շեյխ Ահմեդ Յասինի, Աբդուլազիզ ալ-Ռանտիսիի և շատ այլ քաղաքական գործիչների վրա Գազայում: Սակայն սիոնիստական ​​բարբարոսությունը չի կարողանա հասնել իր նպատակներին»,- գրել է Էրդողանը X-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է, որ «իսլամական աշխարհի և միջազգային հանրության ավելի ամուր դիրքորոշման դեպքում հնարավոր է վերջ տալ տարածաշրջանում իսրայելական ահաբեկչությանը, առաջին հերթին՝ Գազայի հատվածում նրա կողմից իրականացվող ցեղասպանությանը, ինչպես նաև հասնել խաղաղության տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ աջակցությունը եղբայրական պաղեստինյան ժողովրդի արդար պայքարին։ Նա ասել է, որ Անկարան կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել ազատ, ինքնիշխան և անկախ պաղեստինյան պետության ստեղծման համար՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով և 1967 թվականի սահմաններով։