Ծառերի «գերեզմանոց»՝ Երևանի կենտրոնում․ շուկայականից 10 անգամ թանկ գնված տույաները չորացել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 16:52
ՌԴ-ից արձակված միջամայրցամաքային բալիստիկ հրթիռը միջուկային լիցք չի կրել․ AFP
21.11.2024 | 16:40
14 ուսուցիչ այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն
21.11.2024 | 16:29
Զախարովային հեռախոսազանգով հրահանգում են չխոսել Դնեպրին բալիստիկ հրթիռով հարվածից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 16:16
Իսլանդիայում հրաբխի ժայթքումից հետո տարհանվել է Գրինդավիկ քաղաքը
21.11.2024 | 16:04
Factor TV-ի անդրադարձից հետո շրջակա միջավայրի նախարարությունը կայքից հեռացրել է «10 մլն ծառ» ծրագրին վերաբերող բաժինը 
21.11.2024 | 15:55
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց». կիրականացվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցում» ծրագիրը
21.11.2024 | 15:51
Ադրբեջանի կառավարությունը փոխել է ՀՕՊ համակարգերի կիրառման կանոնները
21.11.2024 | 15:41
Քաղաքացու որովայնից դուրս է բերվել 1 կգ 620 գ փաթեթավորված «կոկաին»․ ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը
21.11.2024 | 15:39
Հավաքին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
21.11.2024 | 15:26
Իվանիշվիլին Կոբախիձեին առաջադրել է Վրաստանի վարչապետի պաշտոնում
21.11.2024 | 15:19
Տիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր
21.11.2024 | 15:15
Ուսանողների անգլերենի իմացության հարցը խնդիր է․ նախարարն այցելել է Picsart Academy
21.11.2024 | 15:04
ՀՀ-ն մտադիր է Հնդկաստանից 78 АTAGS գնել․ Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
21.11.2024 | 14:50
Վերականգնվում են Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրն ու Կիրանց գյուղի Սբ Երրորդություն եկեղեցին
21.11.2024 | 14:39
Սպառողները նախընտրում են քիչ ճարպային շերտով խոզի միս․ խոզերի ներկրումը կսահմանափակվի
Բոլորը

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից՝ բարեկարգվող տարածքում ընդամենը երեք ամիս առաջ տնկված տույաները չորացել են։ Աշխատանքները սկսվել են շուրջ 1,5 տարի առաջ։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան երեք ամիս առաջ հայտարարեց, որ պուրակի շինաշխատանքներն արդեն ավարտին են հասել, այն դեպքում, երբ պայմանագրով դրանք պիտի ավարտվեին մինչև 2023 թվականի դեկտեմբեր․ այդպես էին զեկուցել նաև վարչապետին։

«Այս կանաչապատումը հիշեցնում է «թաղման բյուրո»-ի կանաչապատում, այսպիսի շոգ քաղաքում նմանատիպ բույսերով կանաչապատում անելն անընդունելի է, մասնագիտական տեսանկյունից սխալ»,- ասում է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը:

Ու թեև 3 ամիս առաջ քաղաքային իշխանությունը հայտարարել էր, որ շինաշխատանքներն ավարտին են հասել, պարզվում է՝ դեռ ընթացքի մեջ են։ Պուրակը շահագործման չի հանձնվել՝ ասում է քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Այդուհանդերձ, քաղաքային իշխանությունը ևս խնդրահարույց է համարում, որ նորատունկ տույաները չորացել են։

«Շինբարեկարգման վարչությունը հանդիպել է ՍՊԸ-ի հետ, բնականաբար, ՍՊԸ-ն իր կողմից պարտավոր է պուրակը պատշաճ կերպով հանձնել Երևանի քաղաքապետարանին»,- պարզաբանում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը:

2500 քմ մակերեսով տարածքը բարեկարգում է 2017 թվականին հիմնադրված «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերությունը՝ 348,999,000 դրամով կամ 900,000 դոլարով: Ընկերության կանոնադրական կապիտալը 7,601,000 միլիոն դրամ է։ Երևանի քաղաքապետարանը 900 հազար դոլար արժողությամբ պայմանագիրը կնքել է 2023 թվականի փետրվարի 9-ին։

Factor TV-ն ուսումնասիրել է գնման պայմանագիրն ու ծավալաթերթ-նախահաշիվը, որտեղ նշված է, որ ձեռք են բերվել 2200-2500 մմ բարձրությամբ 40 տույաներ, մեկ հատը՝ 214 հազար դրամով։ Սա այն դեպքում, երբ 2 մետրանոց տույան շուկայում կարելի է գնել 25 հազար դրամով։ Ավելին, մենք տեղում արձանագրել ենք, որ տնկված ծառերի բարձրությունն անգամ երկու մետրի չի հասնում։ Ըստ պայմանագրի՝ տույաների ընդհանուր արժեքը կազմել է 8 միլիոն 572 հազար դրամ։ Ձեռք են բերվել նաև դեկորատիվ թփեր՝ 500-600 մմ բարձրությամբ․45 հատն արժեցել է 1 միլիոն 171 հազար դրամ։

Ավագանու ընդդիմադիր անդամ Քրիստինա Վարդանյանի խոսքով՝ եթե ոռոգում լիներ, տույաները չէին չորանա։

Հայկ Կոստանյանի պնդմամբ՝ ոռոգման ցանց եղել է, սակայն չի միացվել։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ տույաները չեն տնկվել ոռոգումն ապահովելուց հետո։ Տարածքը բարեկարգող «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերության տնօրեն Համլետ Ավետիսյանի խոսքով՝ չէին կարող, ժամկետների խնդիր կունենային: Նրա խոսքով՝ տույաներն ապրիլին են տնկել, ոռոգման ցանցն անցկացրել են, բայց միացնելու հետ կապված խնդիրներ են առաջացել՝ ՀԷՑ-ը չի թույլատրել:

Ըստ ընկերության տնօրենի՝ տեխհսկողը պարբերաբար այցելել է բարեկարգվող տարածք և թերություններ չի արձանագրել:

«Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերության աշխատանքների նկատմամբ որակի տեխնիկական հսկողություն իրականացրել է «Սերպանտին ինժեներինգ» ընկերությունը։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ ընկերության գրանցման հասցեն Վանաձոր քաղաքում է։ Տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց։

Երևանի քաղաքապետարանն այժմ քննարկում է 8,5 միլիոնով ձեռք բերված ու չորացած տույաներն այլ ծառատեսակով փոխարինելու հարցը։

Այդ ժամանակ շինբարեկարգման վարչության պետի պաշտոնը զբաղեցրել է մասնագիտությամբ ազգագրագետ Խորեն Գրիգորյանը, որը վերջերս աշխատանքի անցավ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես համակարգող-փորձագետ։ Factor TV-ի հետ զրույցում նա ասաց, որ գրեթե 8 ամիս չի աշխատում քաղաքապետարանում։ Նրան հիշեցրինք, որ աշխատանքների մեկնարկից միայն 10 ամիս անց է թողել պաշտոնը։

«Աշխատանքների մեկնարկին այնտեղ լինելը չի նշանակում, որ տույաները չորացել են իմ պատճառով»,- ասաց Խորեն Գրիգորյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է տարածքի բարեկարգումն արժեցել այդքան թանկ՝ 900 հազար դոլար, Գրիգորյանը պատասխանեց․«Ես գինը, ճիշտն ասած, չեմ հիշում, բայց դա առաջին այգին է ՀՀ անկախությունից հետո, որը կառուցվել է պետական միջոցներով»։

Հայկ Կոստանյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանում էլ են զարմացել, երբ իմացել են տույաների արժեքը։ Շինբարեկարգման վարչությունն այդ առնչությամբ գրություն է ուղարկել Տիգրան Ավինյանին, վերջինս հանձնարարել է վերահսկողության վարչությանն ուսումնասիրություն իրականացնել։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփի Հակոբյան