Թուրքական ոստիկանությունը ռեյդեր է իրականացնում հարսանիքների ժամանակ՝ ձերբակալելով քրդական «քաղաքական» երգեր երգողներին

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Թուրքիայում վերջին շաբաթների ընթացքում ոստիկանությունն ամբողջ երկրում ձերբակալել և կալանավորել է տասնյակ քրդերի՝ հարսանիքների ժամանակ և դրանից հետո՝ նրանց մեղադրելով «ահաբեկչական քարոզչություն» անելու համար՝ երգերի և վանկարկած կարգախոսների պատճառով, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հուլիսի 28-ին թուրքական ոստիկանությունը ռեյդեր է իրականացրել արևելյան Հաքքարի նահանգի երեք թաղամասերում հարսանիքների ժամանակ։ Նրանք ձերբակալել են մի քանի երաժիշտների, հարսանիքները նկարահանող պրոդյուսերական ընկերության աշխատակիցների և մի քանի հանդիսավարների՝ որպես պատճառ նշելով «քաղաքական երգերը»։

Ձերբակալվածները, որոնց ստույգ թիվը պարզ չէ, պահվել են նահանգի ոստիկանության բաժանմունքում՝ «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով։

Անցյալ շաբաթ էլ Ստամբուլում, հարավային Մերսին և արևելյան Դողուբայազետ նահանգներում մի քանի մարդ նմանատիպ եղանակներով ձերբակալվել է, առնվազն 18 մարդ կալանավորվել է։ Աղրիում էլ հարսանիքից հետո վեց անձ բերման է ենթարկվել, իսկ Սիիրտում՝ վեց կին։ Հաղորդվում է, որ երկու միջոցառումներն էլ ավանդական քրդական հարսանիքներ են եղել՝ իրենց երգերով, պարերով և ազգային տարազներով: Ըստ երևույթին, նրանց ձերբակալելու պատճառը եղել է երգերի բովանդակությունն ու կարգախոսները։

Քրդամետ Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն (DEM) կուսակցության Ստամբուլի պատգամավոր Ջենգիզ Չիչեքը խորհրդարանական դիմում է ներկայացրել ներքին գործերի նախարար Ալի Երլիքայային Ստամբուլում քրդական երգերի տակ պարող երիտասարդներին թիրախավորելու և ձերբակալելու վերաբերյալ։ Նա կասկածի տակ է դրել ձերբակալման ստույգ պատճառները։

Չիչեքը նաև հարցրել է՝ ինչո՞ւ է «Biji Serok Apo» («Կեցցե առաջնորդ Ափոն»՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալան) կարգախոսը քրեականացվել՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) բազմաթիվ որոշումներին և նրան, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը համարել է, որ դա հանցագործություն չէ և մտնում է խոսքի ազատության շրջանակի մեջ։

«Ի՞նչ նպատակ է հետապնդում Անվտանգության գլխավոր վարչության սոցիալական ցանցերում ձերբակալման գործողությունների մասին հատուկ պատրաստված տեսանյութերի տարածումը»,- նշել է պատգամավորը։

Նա կասկածում է, որ այդ տեսանյութերը պատրաստվել են ՆԳՆ-ի հանձնարարականով, և մատնանշել, որ դրանց տարածումը խախտում է ձերբակալվածների իրավունքները։

Էմմա Չոբանյան