ՌԴ-ում գաղութից Գերմանիայի 19-ամյա քաղաքացի է անհետացել

Լուրեր

09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Արխանգելսկի շրջանի թիվ 14 ուղղիչ գաղութից անհետացել է Գերմանիայի և Ռուսաստանի 19-ամյա քաղաքացի Քևին Լիկը։ Այս մասին հայտնել է նրան աջակցող խմբի տելեգրամ-ալիքը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Քևինի մորը պատասխան է եկել Արխանգելսկի շրջանի դաշնային քրեակատարողական ծառայության հաստատություններ սնունդ առաքելու ծառայությունից գաղութում երիտասարդի բացակայության մասին»,- նշում է խումբը։

Մայրն այլ տեղեկություններ չի ստացել։

2023 թվականի դեկտեմբերին Լիկը Ադիգեայի Գերագույն դատարանի կողմից դատապարտվել է չորս տարվա ազատազրկման՝ պետական ​​դավաճանության հոդվածով։ Ըստ քննիչների՝ երիտասարդը, իբր, «տեսողական դիտարկում է անցկացրել» և լուսանկարել Մայկոպում ռուսական զորքերի տեղակայման վայրերը, այնուհետև լուսանկարներն ուղարկել «օտար պետության ներկայացուցիչներին»։

Վերջին մի քանի օրերին հայտնի է դարձել, որ իրավապաշտպանների կողմից խղճի բանտարկյալ կամ քաղբանտարկյալ ճանաչված առնվազն հինգ մարդու Ռուսաստանի գաղութներից և քննչական մեկուսարաններից տարել են անհայտ ուղղությամբ։

Ուֆայում և Տոմսկում Ալեքսեյ Նավալնիի շտաբների նախկին ղեկավարներ Լիլիա Չանիշևան և Քսենիա Ֆադեևան, քաղաքական գործիչ Իլյա Յաշինը և իրավապաշտպան Օլեգ Օռլովը տարվել են «անհայտ ուղղությամբ»։ Նկարչուհի Սաշա Սկոչիլենկոյի հարազատներին էլ հայտնել են, որ աղջկան տեղափոխել են Մոսկվա։