ԱՄՆ-ը սկսել է տանկեր տեղափոխել Լեհաստան՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևն ուժեղացնելու համար

Լուրեր

07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
Բոլորը

ԱՄՆ-ը սկսել է Գերմանիայից զրահատեխնիկա տեղափոխել Լեհաստան՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևն ուժեղացնելու համար, հայտնում է Radio Zet-ը։

Զորավարժությունների շրջանակում ամերիկացի զինվորականները պատրաստվում են իրենց համար նախատեսված սարքավորումներն ու զինամթերքը գերմանական Մանհայմի ռազմաբազայից տեղափոխել Լեհաստանի Պովիձ քաղաքի բազա, որը գտնվում է Պոզնանի մոտ։

Նշվում է, որ Պովիձում պահեստները գտնվում են օդանավակայանի հարևանությամբ, դա հնարավորություն կտա, անհրաժեշտության դեպքում, զինամթերքի հետ միաժամանակ օդային ճանապարհով տեխնիկա տեղափոխել։

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է Պովիձում տեղակայել 87 տանկ, ավելի քան 150 հետևակի մարտական մեքենա և 18 ինքնագնաց հաուբից։ Սարքավորումները կտեղափոխվեն մինչև սեպտեմբերի վերջ։

«Այս տարածքում ամերիկյան զինվորականների և Լեհաստանի տարածաշրջանային իշխանությունների միջև շարասյուների տեղաշարժը համակարգվում է Լեհական բանակի շարժումների համակարգման կենտրոնի կողմից»,- պարզաբանել է Գնյեզնոյի շրջանի վարչակազմը։

Մինչ այս հայտնի էր դարձել, որ Լեհաստանի Սվիետոշով քաղաքում ավարտվել է բազայի կառուցումը, որտեղ կտեղավորվեն ավելի քան 1000 ամերիկացի զինվորականներ։ Ռազմական օբյեկտը կօգտագործվի արագ հավաքների, մատակարարումների և սարքավորումների ձեռքբերման համար՝ նախքան մարտավարական տարածք տեղափոխվելը, պարզաբանել է լեհ բրիգադային գեներալ Դարիուշ Մենդրալան։

Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կոչ էր արել պատրաստվել Ռուսաստանի հետ պատերազմի՝ Ուկրաինայի պարտության դեպքում։

«Եթե մենք չպայքարենք ռուսական իմպերիալիզմի դեմ և չթուլացնենք [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինի դաժան շեղբը, ապա այս որկրամոլ հրեշն ավելի ու ավելի հեռուն կհարձակվի»,- ասել է Դուդան։