Թուրքիան կանգնած է ժողովրդագրական աղետի առաջ. բնակչությունն արագորեն ծերանում է

Լուրեր

23.06.2026 | 06:00
ԱԱ-2026. Նորվեգիան դուրս եկավ փլեյ-օֆֆ, Հոլանդը դարձյալ դուբլն գրանցեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 04:51
ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 00:27
Ամենամեծ էկրանով ստադիոնը, չսպասված երկրպագուներ. ԱԱ-2026-ի Բելգիա-Իրան խաղը` Factor TV-ի աչքերով
22.06.2026 | 23:26
Մեսին հաղթանակ պարգևեց Արգենտինային ու դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:57
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ այրվել է ննջասենյակը՝ գույքով
22.06.2026 | 22:34
ԱՄՆ-ը 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
22.06.2026 | 22:17
Ով չի մասնակցի ընտրությունների ճակատագիրը որոշելուն․ նոր միջնորդություններ են սպասվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 22:08
Դպրոցները փակվել են, Ֆրանսիայի կեսից ավելին ռեկորդային շոգի պատճառով կարմիր գոտում է
22.06.2026 | 21:54
Զախարովան հայտարարել է, թե Երևանը, իբր, «ճնշում է ՌԴ-ի հետ համագործակցությանը կողմնակից գործիչներին»
22.06.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.06.2026 | 21:14
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքները
22.06.2026 | 21:00
Ստվերվել են ընտրությունների արդյունքները, այդ թվում՝ 3 ընտրատեղամասում վերաքվեարկություն չնշանակելու պատճառով․ Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 20:54
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու. Մարթա Կոս
22.06.2026 | 20:43
Բաքուն ԱԳՆ է կանչել ԵԽ գրասենյակի ղեկավարին ու բողոք հայտնել ՄԻԵԴ-ի՝ Ապրիլյան քառօրյայի մասնակից հայ մայորի խոշտանգման վճռի կապակցությամբ
22.06.2026 | 20:30
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հունիսի 25-29-ը՝ Երևանում և Գյումրիում
Բոլորը

2075 թվականին Թուրքիայի բնակչության գրեթե մեկ երրորդը կկազմեն 65-ից բարձր տարեկան մարդիկ։ Հոռետեսական սցենարով՝ մինչև 22-րդ դարը բնակչության թիվը կնվազի ավելի քան մեկուկես անգամ, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի վիճակագրության բյուրոյի (TÜİK) կանխատեսման տվյալները։

Բնակչության աճը պահպանելու համար յուրաքանչյուր կնոջ պարագայում պահանջվում է առնվազն 2,1 երեխա ծնելիության մակարդակ: Սակայն 2014 թվականից սկսած այս ցուցանիշը Թուրքիայում անշեղորեն նվազել է և 2023 թվականին հասել 1,51-ի։

Հիմնական սցենարով, որը ենթադրում է, որ ներկայիս ժողովրդագրական միտումները շարունակվում են, Թուրքիայի բնակչությունը, որը 2023 թվականին կազմում էր 85,4 միլիոն, մինչև 2050 թվականը կաճի մինչև 93,7 միլիոն։ Դրանից հետո կսկսվի անկումը, և մինչև 2100 թվականը բնակչության թիվը կնվազի մինչև 77 միլիոն մարդ։ Թուրքիայի ավելի քան երեք միլիոն բնակիչներ այժմ սիրիացի միգրանտներ են։

Եթե ծնելիության բարձրացմանն ուղղված միջոցառումները հաջող լինեն, ապա 2056 թվականին Թուրքիայի բնակչությունը կարող է գերազանցել 100 միլիոնը։ Վատագույն սցենարի դեպքում մինչև 2100 թվականը բնակչությունը կնվազի մինչև 55 միլիոնի՝ մինչև 2044 թվականը հասնելով 89 միլիոնի:

Բյուրոն կանխատեսում է, որ 65-ից բարձր մարդկանց մասնաբաժինը կաճի ցանկացած սցենարի դեպքում։ Ըստ հիմնական սցենարի՝ մինչև 2075 թվականը տարեց բնակչության տեսակարար կշիռը կհասնի 31,7%-ի։ Մինչև 2100 թվականն աշխատունակ բնակչության մասնաբաժինը կկազմի մոտ 55 տոկոս՝ 2023 թվականի 69 տոկոսի դիմաց։ Ակնկալվում է նաև, որ 2030-ականների առաջին կիսամյակում տարեցների համամասնությունը կգերազանցի 15%-ը՝ փակելով ժողովրդագրական հնարավորությունների պատուհանը։