Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատում է՝ ԵԽԽՎ-ն չի հրավիրվել Մեջլիսի արտահերթ ընտրությունները դիտարկելու

Լուրեր

11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.08.2026 | 14:21
Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:12
Ռազմական նոր էսկալացիայի վտանգն այսօր գրեթե զրո է. Բենյամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:03
Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
11.08.2026 | 13:57
Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանի
11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին Ադրբեջանի Միլլի Մեջլիսի սեպտեմբերի 1-ի արտահերթ ընտրությունները դիտարկելու հրավեր չի ուղարկվել։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

«Արտաքին գործերի նախարարությունը հրավիրել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, ԱՊՀ-ին, ԻՀԿ-ին, ՎՈՒԱՄ-ին, Չմիավորման շարժման երիտասարդական կազմակերպությանը, Շանհայի համագործակցության կազմակերպությանը և Թյուրքական պետությունների կազմակերպությանը»,- ասել է նա՝ չնշելով ԵԽԽՎ-ին չհրավիրելու պատճառները։

Օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին միջազգային կազմակերպությունների ցուցակը, որոնք հրավիրվել են դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Ցանկում ԵԽԽՎ-ն բացակայում էր։

Միլլի Մեջլիսն իր հերթին հրավիրել է 13 կազմակերպությունների՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով, ԱՊՀ ՄԽՎ, Թյուրքական պետությունների կազմակերպության խորհրդարական վեհաժողով, Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միություն, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողով, ՎՈՒԱՄ-ի ԽՎ, Ասիական խորհրդարանական վեհաժողով, Համաաֆրիկյան խորհրդարան, Տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողով, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջխորհրդարանական կազմակերպություն, Արաբական խորհրդարան, Խորհրդարանականների միջազգային կոնգրես, Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողով։

Ի դեպ, Ադրբեջանը ԵԽԽՎ պատվիրակությանը չի հրավիրել նաև դիտորդական առաքելություն իրականացնելու այս տարվա փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում։

ԵԽԽՎ պատվիրակությանը չհրավիրելու պատճառներից մեկը ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները դադարեցնելն է։ Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։

Էմմա Չոբանյան