Կրեմլից մի հատ ջղային խոսք կամ 30 միլիոնի վարկ և ՀԱՊԿ-ում Հայաստանի վետոյի իրավունքը կարող է հաղթահարվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 18:27
ՌԴ-ն և Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը
29.06.2026 | 18:22
Դուք տարբեր դիրքորոշումներ եք արտահայտել․ որտե՞ղ են գտնվել զինվորները․ ՍԴ դատավորը՝ Հովակիմյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:18
20։00-ից հետո քվեարկության սենյակում քանի՞ զինվորական է եղել․ Խունդկարյանը՝ Օրբելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:10
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահի թեկնածուների կընտրի // Մոսկվան կրկին ՀՀ-ի եվրաինտեգրումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 18:05
Գերմանիայի հյուսիսում կրակոցների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել
29.06.2026 | 17:59
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
29.06.2026 | 17:57
ՔՊ-ն նիստ է գումարել. ընտրելու են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 17:42
Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն
29.06.2026 | 17:37
Դիմումները կարդալիս տպավորություն է, թե ՀՀ ընտրազանգվածը զոմբի է․ ՍԴ դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 17:25
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
29.06.2026 | 17:10
Ինչո՞ւ և ինչո՞վ եք Ձեզ կաշկանդել․ Սեդա Սաֆարյանը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:59
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վահրամ Փափազյան փողոցում
29.06.2026 | 16:47
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի Դոհայում
29.06.2026 | 16:39
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Թամարա»-ի երեք կաթնամթերքի արտադրությունը
29.06.2026 | 16:28
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ այս շաբաթ կայանալիք տեխնիկական բանակցությունների մասին լուրերը
Բոլորը

Հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովի համոզմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից ձեռնարկվող սադրաքներին  հասարակությունը պետք է միշտ էլ պատրաստ լինի, քանի որ հակառակորդի մոտ հակահայկական տրամադրվածությունը գնալով ավելանում է։ Ազատամարտիկը նաև հուշում է՝ նման սադրանքներին դիմակայելու համար տարբերակներ պետք է մշակել։

«Ռազմական գործողությունների սցենարներ պետք է լինեն կամ, օրինակ,  փշալարերով կարելի է փակել որոշ տարածքներ, որտեղ կկարողանանք ժամանակավոր մեկուսացնել սահմանը հատած քաղաքացուն, կամ ստեղծել ինչ-որ միջանցքներ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Վովա Վարդանովը։

Վերջինս նաև նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների սառեցումից շատ արագ շտապում է օգտվել հակառակորդը, և պատասհական չէ նրանց ակտիվացումը ՌԴ-ի հետ, երբ Խաչատուրովին ձերբակալեցին։ 

«Խաչատուրովին ձերբակալելուց առաջ 5 անգամ պետք էր մտածել դրա մասին։ Եթե ինչ-որ մեկը պնդել է, որ Խաչատուրովին պետք է ձերբակալել, նրան պետք է գործից ազատել, որովհետև ադրբեջանական ռազմատեխնիկական՝ առանց այն էլ շատ մոտ կապերը ՌԴ-ի հետ ավելի կսերտանան, քանի որ իրենց երազանքն էր, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին կարողանան կպնել»,- ասաց նա։ 

Ազատամարտիկը չբացառեց, որ այս կառույցին կարող է անդամակցել մեր հակառակորդ երկիրը, և դա չի կարող կասեցնել անգամ ՀՀ-ի ունեցած վետոյի իրավունքը, որը հաղթահարելը շատ հեշտ բան է․ «Կրեմլից մի ջղային խոսք կամ 30 միլիոնի վարկ է ընդամենը»,- նշեց Վարդանովը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։