Հունիսի 11-ին Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է, 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, որոնցից 2 կազմակերպիչները կալանավորվել են

Լուրեր

01.11.2024 | 18:26
Թուրքիան ՌԴ-ից ներկրվող բնական գազի համար հատուկ գին է ցանկանում ստանալ
01.11.2024 | 18:19
Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
01.11.2024 | 18:15
Գրիգորյանն ու Մուստաֆաևը հանդիպել են ՀՀ-Ադրբեջան սահմանին․ քննարկվել են սահմանազատմանը և տրանսպորտային ուղիներին վերաբերող հարցեր
01.11.2024 | 18:09
«Վրացական երազանք»-ը մտադիր է ընդդիմության դեմ բողոք ներկայացնել դատախազություն
01.11.2024 | 18:00
Արմեն Գևորգյանին թույլատրել են հատել ՀՀ սահմանը, ԱՄՆ-ը նոր օգնություն կտրամադրի Կիևին․ ԼՈՒՐԵՐ
01.11.2024 | 17:53
Ղեկին հեռախոսով խաղացող վարորդն ազատվել է աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 17:50
Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ կկանգնեն ՌԴ-ի կողքին՝ «մինչև հաղթական ավարտը»
01.11.2024 | 17:38
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությանը
01.11.2024 | 17:27
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը
01.11.2024 | 17:22
Թրամփն իրեն ՌԴ-ի բարեկամ համարողներին «հիվանդ» է անվանել՝ հայտարարելով, թե հենց ինքն է կանգնեցրել «Հյուսիսային հոսք 2»-ը
01.11.2024 | 17:13
Կանգնեցրել է իրեն վազանցող քաղաքացու ավտոմեքենան ու դանակահարել
01.11.2024 | 17:04
Պեսկովը՝ ՌԴ-ում Հյուսիսային Կորեայի զինվորականների մասին Բլինքենի հայտարարության մասին
01.11.2024 | 16:52
Վիզաների ազատականացման համար առողջապահության ապահովագրության ներդրումը կարևոր է. Ավանեսյան
01.11.2024 | 16:41
Իրանը պատրաստվում է Իսրայելին հարվածել Իրաքի տարածքից
01.11.2024 | 16:29
Բրնձի առանձին տեսակների նկատմամբ սահմանվել է սակագնային քվոտա
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած՝ 43–ամյա տղամարդու՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության և 35–ամյա Բ․Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են հայտնաբերվել էին «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների ավտոմեքենաներ:

«LAND CRUISER» մակնիշի ավտոմեքենայի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել էին կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում՝ արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել էին «ոստիկանություն» գրառմամբ, ռազմամթերքի համար նախատեսված բաճկոն, հեռադիտակ, բենզինով լցված տարաներ, ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված փամփուշտներով, 2 հատ ռադիոկապ, տարբեր տրամաչափի բազմաթիվ պարկուճներ և փամփուշտ:

Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ նախաքննության հետագա իրականացումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։

Նախաքննական մարմնի կողմից իրականացված հսկայածավալ ապացուցողական և վարութային, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության էական հանգամանքներ։

Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ դեռևս 2020 թվականից անձնական հարցերի շուրջ առաջացած վեճի, այնուհետև 2021թ. հունվարի 13-ին Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի 109/10 հասցեում գտնվող «Թոխմախի» գերեզմանատան ավտոկայանատեղիում 36-ամյա անձի՝ Ռ․Ստեփանյանի և նրա կողմնակիցների ուղղությամբ կրակոցներ արձակվելու պատճառով թշնամական հարաբերություններ են ձևավորվել մինչ այդ մտերիմ, «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի և Կոտայքի մարզի 36-ամյա բնակիչ, «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռ․Ստեփանյանի միջև։ Դրա հետևանքով հետագայում վերջիններիս մտերիմների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, այդ թվում՝ զենքի գործադրմամբ, որոնց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Ձևավորված թշնամական հարաբերություններից ելնելով՝ Ռ․Ստեփանյանը, Սերգեյ Գրիգորյանին դիտավորությամբ սպանելու նպատակով, իրեն մտերիմ երեք անձանց՝ Ա․ Կյուրեղյանի, Հ.Սահակյանի և Սու․Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել 7.62մմ տրամաչափի «AK 103» մոդելի, հրազեն հանդիսացող ինքնաձիգ և համապատասխան փամփուշտներ։

Հանցանքի կատարումը հեշտացնելու, անվրեպ իրականացնելու, հնարավոր հետքերը թաքցնելու համար նրանք ձեռք են բերել նաև անհրաժեշտ առարկաներ՝ հեռադիտակ, ձեռնոցներ, դիմակներ, ոստիկանության համազգեստ, ռադիոկապի սարքեր, լապտեր, կեղծված համարանիշներ, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենա՝ դրա վրա փակցնելով կեղծ համարանիշներ՝ նախապես հեռացնելով ավտոմեքենայի նույնականացման համարները:

2024թ. հունիսի 11-ին նրանք մի քանի անգամ հանդիպել են Կոտայքի մարզում գտնվող, Ռ․Ստեփանյանին պատկանող առանձնատանը։ Վերջինիս և Ա․Կյուրեղյանի հետ, որպես կազմակերպիչների, ունեցած պայմանավորվածություններն իրագործելով՝ խմբի մյուս երկու անդամները՝ Հ․Սահակյանը և Սու․Գրիգորյանը, իրենց հետ վերցնելով հանցակիցների հետ ապօրինի կերպով ձեռք բերված, լիցքավորված ինքնաձիգը, հեռադիտակը, երկու զույգ ձեռնոցներ, երկու դիմակ, ոստիկանության երկու համազգեստ, ռադիոկապի երկու սարք, լապտեր, կեղծված հաշվառման համարանիշներով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով, ժամը 21:00-ի սահմաններում, Ռ․Ստեփանյանի տնից ուղևորվել են Երևան քաղաք։

Սերգեյ Գրիգորյանի սպանությունն իրագործելու համար հարմար պահ և նպաստավոր տեղ գտնելու նպատակով Հ․Սահակյանը և Սու․Գրիգորյանը հետապնդել են նրան: Ժամը 23:15-ի սահմաններում Սերգեյ Գրիգորյանն ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Երևան քաղաքի Շինարարների փողոցի 25 հասցեում գտնվող բուքմեյքերական գրասենյակից, նստել մայթեզրին կայանված իրեն պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին ու պատրաստվել հեռանալ այդտեղից: Ավտոմեքենայի առջևի աջ նստատեղին նստել է նրան ուղեկցողներից Բ․Ս․-ն:

Նկատելով, որ Սերգեյ Գրիգորյանը պատրաստվում է հեռանալ տվյալ վայրից՝ Հ.Սահակյանը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան կտրուկ վարելով առաջ, շրջանցել է Սերգեյ Գրիգորյանի ավտոմեքենան հետևից ուղեկցող, փողոցի բանուկ մասը մասնակի փակած ավտոմեքենան, ձախ կողմից շրջանցել նաև Սերգեյ Գրիգորյանի վարած ավտոմեքենան, կտրուկ կանգնել դրա առջի հատվածում՝ արգելափակելով առաջընթացը: Նույն պահին հիշյալ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ նստատեղին նստած Սու․Գրիգորյանը ինքնաձիգից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, բազմաթիվ կրակոցներ է արձակել Սերգեյ Գրիգորյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի և մարմնի տարբեր հատվածներում ստացել է կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ հրազենային վնասվածքներ, իսկ Բ․Ս․-ն՝ պարանոցի շրջանի բեկորային վնասվածք:

Հանցանքի կատարումն ավարտելուց անմիջապես հետո Հ․Սահակյանը և Սու․ Գրիգորյանը, չկարողանալով դեպքի վայրից հեռանալ իրենց ավտոմեքենայով, այլ ավտոմեքենաներին բախված լինելու պատճառով, թողնելով այն դեպքի վայրում, դիմել են փախուստի՝ ճանապարհին տարբեր տեղերում գցել ինքնաձիգը, իրենց հագին եղած ոստիկանության համազգեստները, դրանցից մեկի գրպանում առկա փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, լապտերը, ռադիոկապի երկու սարքերը, դիմակներն ու մեկ զույգ ձեռնոցը։ Ապա փախչելով տարբեր ուղղություններով՝ այնուհետև երկուսն էլ միմյանցից առանձին գնացել են 36-ամյա անձին պատկանող, Կոտայքի մարզում գտնվող տուն, որտեղ նրանց սպասել է Ա․Կյուրեղյանը, իսկ քիչ անց միացել է նաև Ռ.Ստեփանյանը: Ավելի ուշ խմբի՝ հանցագործությունը կատարած երկու անձինք, «Զվարթնոց» օդանավակայանով հատելով ՀՀ սահմանը, մեկնել են ՌԴ:

Պարզվել է, որ Ա․Կյուրեղյանը ողջ ընթացքում կազմակերպել է Սու.Գրիգորյանի և Հ․Սահակյանի տարբեր տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումը, գործողությունները։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել դատախազին՝ Ռ.Ստեփանյանի և Ա․Կյուրեղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Հ.Սահակյանի և Սու․ Գրիգորյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով, 335-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Ոստիկանությանը հանձնարարվել է կալանքի հարցը քննարկելու համար, դատարան ներկայացնելու նպատակով, նշված 4 անձանց ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Կատարված միջոցառումների արդյունքում՝ հանցագործության կազմակերպման համար մեղադրվող Ռ․Ստեփանյանը և Ա․Կյուրեղյանը ձերբակալվել են։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Խմբի մյուս երկու անդամներին հայտնաբերելու ուղությամբ միջոցառումները շարունակվում են։