«Արմավիր» ՔԿՀ-ում խմելու ջրի հետ կապված խնդիրներ կան. ինչ խնդիրներ է արձանագրել ՄԻՊ աշխատակազմը

Լուրեր

09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 23-ին հերթական այցն են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Նպատակն էր գնահատել ազատությունից զրկված օտարերկրացի անձանց կենցաղային, սանիտարահիգիենիկ պայմանները, մարդու իրավունքների պաշտպանության վիճակը։ Քննարկումներ են իրականացվել ՔԿՀ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու նրանց մարտահրավերներն ու մտահոգությունները։

Ըստ ՔԿՀ-ի վարչակազմի տրամադրած տվյալների՝ հուլիսի 23-ի դրությամբ ՔԿՀ-ում պահվում էր 180 օտարերկրացի, այդ թվում՝ ապաստան հայցողներ։
Արձանագրվել են խնդիրներ ապաստան հայցողներին քրեակատարողական հիմնարկներից ապաստան տրամադրող մարմին ուղղորդելու մեխանիզմի և ապաստան հայցողների գրանցամատյանի լրացման դժվարությունների հետ կապված:

Անդրադարձ է կատարվել նաև ազատությունից զրկված օտարերկրացի անձանց տրամադրվող
թարգմանությունների հետ կապված խնդիրներին, որոնք հանգեցնում են վերջիններիս հետ աշխատելու դժվարությունների, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական աշխատանքի և բժշկական ծառայության մատուցման համատեքստում: «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները տիրապետում են ռուսերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներին, սակայն հաղորդակցությունն այլ լեզուներով՝ ինչպիսիք են օրինակ չիներեն, թուրքերեն, արաբերեն և այլն, շարունակում է մնալ խնդրահարույց:

Հաջորդ խնդիրը, որը բարձրացրել են անձինք, ջրի, մասնավորապես՝ խմելու ջրի որակն ու հասանելիությունն է։ Սա հատկապես խնդրահարույց է ազատությունից զրկված օտարերկրացիների համար, քանի որ նրանք չունեն հայաստանաբնակ ընտանիքի անդամներ, որոնք կարող են իրենց ապահովել ջրով։
Արձանագրվել են նաև Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված տեսազանգերի կանոնների հետ կապված խնդիրներ՝ պայմանավորված ազատությունից զրկված օտարերկրացիների հարազատների գտնվելու երկրների ժամային գոտիների տարբերությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արձանագրված խնդիրները և ամփոփված վերլուծական տեղեկանքը՝ լուծումների առաջարկներով, կներկայացվեն իրավասու մարմիններին: