Մարկուս Ռիտերը Հայաստանում մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը
Քաղաքականություն
27.07.2024 | 17:19Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Հայաստանում մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների քարտեզագրման և լուծման վերաբերյալ միջոցառմանը, որը կազմակերպել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը։ Այս մասին նշված է ԵՄ առաքելության x-ի միկրոբլոգում։
«Առաքելության ղեկավարը համապարփակ ակնարկ է ներկայացրել Հայաստանում մարդու անվտանգության բարձրացման գործում Եվրոպական միության առաքելության ներդրման մասին», – նշված է գրառման մեջ: