Վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում 2023 թ.-ին իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023 թվականին իրականացվող և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Փարաքարում, որտեղ ծանոթացել է Փարաքարի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ դրամ է: Ծրագրի իրականացման արդյունքում Փարաքար բնակավայրը կունենա նոր դպրոց` 576 աշակերտ նախագծային հզորությամբ։ Դպրոցն ընդգրկված է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրի ցանկում։

Կառավարության ղեկավարն այնուհետև այցելել է ՀՀ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության Վաղարշապատի տարածքային կենտրոն, որի շինարարական աշխատանքներն սկսվել են 2022 թ. փետրվարին և ավարտվել 2023 թ. մարտին: Ծրագրի ընդհանուր արժեքը 250 մլն դրամ է: Սպասարկման տարածքի բնակչության թիվը կազմում է շուրջ 150.000 անձ: Վարչապետը շրջայցի ընթացքում ծանոթացել է քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Էջմիածին քաղաքում, որտեղ ներկայացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվող թիվ 4 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Ընդգծվել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը 270 մլն դրամ է, որից 189 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Գործադիրի որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է ևս 70 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։ Հիմնանորոգվող մանկապարտեզը նախատեսված է 174 երեխայի համար։

Այցի շրջանակում վարչապետին ներկայացվել է նաև «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականացված աշխատանքները: Հիմնանորոգվել է թանգարանային շենքի տանիք: Իրականացվել են թանգարանի ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքներ: Մուտքից մինչև թանգարանի տարածք սալիկապատվել են հետիոտնային մայթերը, կատարվել է նաև արտաքին լուսավորություն: Վերոնշյալ աշխատանքների նպատակով Կառավարությունը հատկացրել է 86 մլն դրամ: Հաջորդ ծրագիրը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի հնձանի ամրակայման, վերականգնման աշխատանքներն են: Ծրագրի ընդհանուր արժեքը 29 մլն դրամ է, իրականացվել է ՊՈԱԿ-ի սեփական միջոցների հաշվին: Ծրագրի արդյունքում Զվարթնոց տաճարի տարածքում գտնվող հնձանները կվերականգնվեն և ապակյա պաշտպանիչ կոնստրուկցիաներ կհավաքվեն:

Մարզային այցի շրջանակում Կառավարության ղեկավարին են ներկայացվել «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերը՝ խաղողի այգիներ, գինու արտադրություն, զբոսաշրջություն և ջերմոցային տնտեսություն: Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1 մլրդ դրամ է: Ընկերությունն օգտվել է ինտենսիվ այգեգործության, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից։ Արդյունքում՝ հիմնվել են 5,5 հա խաղողի, 2,5 հա պտղատու ինտեսիվ այգիներ, արտադրվում են «Ալլուրիա» գինիներ (Alluria Wines)՝ հայկական էնդեմիկ խաղողի սորտերից։ Կառուցվել է «Ալլուրիա» գինու տուն՝ զբոսաշրջային միջոցառումների կազմակերպման համար։ Կառուցվել է 8400 քմ նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսություն, որտեղ ընթացիկ տարում աճեցվում է կծու պղպեղ։

Ակնաշենում վարչապետին են ներկայացվել բնակավայրի մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 291 մլն դրամ է: Արդյունքում բնակավայրը կունենա նոր կառուցված մանկապարտեզ, որտեղ կհաճախեն 50 երեխաներ։

Արաքս համայնքի Արաքս և Մեծամոր բնակավայրերում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է բնակավայրերը սնուցող գազատար խողովակի կառուցման, Արաքս բնակավայրի Դեմիրճյան և Դրոյի փողոցների, Մեծամոր բնակավայրի Սարյան և Աբովյան փողոցների գազիֆիկացման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 556 մլն դրամ է, որից 361 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Ծրագրի արդյունքում կկառուցվի 12542 գծմ գազատար և համայնքը կունենա ամբողջությամբ գազիֆիկացված երկու բնակավայր, 580 տնտեսություն կապահովվի գազամատակարարմամբ:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է «Մարգարա» մաքսային կետում, որտեղ նրան ներկայացվել են մաքսակետի արդիականացման աշխատանքները և ստեղծված աշխատանքային պայմանները: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ դրամ է։

Այգեշատ բնակավայրում կառավարության ղեկավարը ծանոթացել է Երիտասարդական և Մայիսյան փողոցների ասֆալտապատման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 82 մլն դրամ է, որից 28 մլն դրամը հատկացվել է պետական բյուջեից: Ճանապարհի ընդհանուր երկարությունը 0.8 կմ է։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Նույն բնակավայրում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև մանկապարտեզի վերանորոգման ընթացքին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 51 մլն դրամ է, որից 35 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Մանկապարտեզը նախատեսված է 90 երեխայի համար։ Շինաշխատանքները կավարտվեն աշնանը:

Մարզում իրականացվող հաջորդ ծրագիրը, որը ներկայացվել է վարչապետին, Տ-3-44, /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն են (Մ-5 ճանապարհից դեպի Ծիածան-Աղավնատուն հատված): Ծրագրի ընդհանուր արժեքը 784 մլն դրամ է։

Կառավարության ղեկավարին ներկայացվել է նաև Մ-5, Երևան – Արմավիր – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5,62 կմ աջակողմյան և ձախակողմյան հատվածների հիմնանորոգման և ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ դրամ է։

Արմավիր կատարած այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է նաև Մեծամոր համայնքի Կառավարության կողմից տրամադրված կոմունալ տեխնիկան: Ծրագրի ընդհանուր արժեքը 512 մլն դրամ է: Ձեռք է բերվել 2 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 հարթեցնող, աղ ու ավազ ցանող, ավլող և ջրցան բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա, 2 բեռնատար, 1 կոյուղի մաքրող մեքենա (քաշող), 1 աղբահավաք մեքենա, 150 աղբաման և 1 գրեյդեր։ Ընդգծվել է, որ առաջիկայում ծրագրի շրջանակում ձեռք կբերվի նաև 1 կոյուղի մաքրող մեքենա և 1 աղբահավաք մեքենա։ Ծրագրի շնորհիվ բարելավվել է համայնքապետարանի կողմից մատուցվող կոմունալ ծառայությունների որակն ու մատչելիությունը:

Մեծամորում վարչապետը ծանոթացել է համայնքի նախկին պոլիկլինիկայի շենքը համայնքապետարանի վարչական շենք դարձնելու նպատակով իրականացված վերանորոգման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրի արժեքը 252 մլն դրամ է, որից 88 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Արդյունքում Մեծամոր համայնքն ունի նոր և հարմարավետ աշխատասենյակներով համայնքապետարանի վարչական շենք:

Լեռնագոգ բնակավայրում Կառավարության ղեկավարը ծանոթացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվող 14 առանձնատների և նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 719 մլն դրամ է։ Կառավարության որոշմամբ էլ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 33 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։

Նույն բնակավայրում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է «Փաուեր սոլար» ընկերության 60 Մվտ հզորությամբ արևային կայանի ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմել է 12,3 մլրդ դրամ: Կայանը տարվա կտրվածքով միջինում կարտադրի 120 մլն․ կվտ կանաչ էներգիա, որը կիրացվի էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում։ Կայանն ապահովում է 40-50 աշխատատեղ` կազմված համայնքի բնակիչներից։ Ներդրումային ծրագրին նպաստել է նաև կառավարության ընդունած՝ բանկային տոկոսներին սուբսիդավորման ծրագիրը:

Խանջյան գյուղում վարչապետը ծանոթացել է մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 387 մլն դրամ է, որից 271 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Կառավարության որոշմամբ՝ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 32 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։ Մանկապարտեզը նախատեսված է 90 երեխայի համար։

Աշխատանքային այցի շրջանակում Տ-3-61, /Մ-5/ (Նորապատ) – /Հ-17/ ավտոճանապարհի (Ամավիրի վերջնամասից դեպի Նորապատ) 1․7 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքն է ներկայացվել կառավարության ղեկավարին: Նշվել է, որ ծրագրի ընդհանուր արժեքը 447 մլն դրամ է։ Աշխատանքներն ավարտական փուլում են։

Այգեվան բնակավայրում Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք ավարտական փուլում են: Ծրագրի նպատակով Կառավարությունը տրամադրել է 848 մլն դրամ։ Մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար։

Արաքս գյուղում նույնպես վարչապետը ծանոթացել է մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 279 մլն դրամ է, որից 195 մլն դրամը հատկացվել է պետական բյուջեից: Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 5 մլն դրամ՝ մանկապարտեզը գույքով և տեխնիկայով ապահովելու համար։ Հիմնանորոգված մանկապարտեզը նախատեսված է 120 երեխայի համար։ Շինաշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Մ-5, Երևան – Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 4,7 կմ հատվածի հիմնանորոգման ընթացքին (Սարդարապատի հուշահամալիրից դեպի ՀՀ սահման՝ Վանանդ գյուղի մոտակայք): Ծրագրի ընդհանուր արժեքը 607 մլն դրամ է:

Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է «Ալմոնդ ագրո» ընկերության նշենու այգում: Ներդրումային ծրագրով հիմնվել է 100 հա նշենու այգի՝ իր ջրավազանով։ Ծրագիրն իրականացվել է Կառավարության՝ «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի շրջանակում վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման շրջանակում:

Փշատավան բնակավայրում վարչապետին ներկայացվել են միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերակառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 205 մլն դրամ է: Նույն բնակավայրում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը՝ 654 մլն դրամ է։ Մանկապարտեզը նախատեսված է 144 երեխայի համար։

Ճանապարհաշինարարական ծրագրերի շրջանակում Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև Հ-15, /Մ-5/(Նորապատ)-Արգավանդ–/Մ-3/(Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին (Նորապատից դեպի Արգավանդ հատված): Ծրագրի ընդհանուր արժեքը 411 մլն դրամ է։ Աշխատանքներն ավարտական փուլում են։

Արմավիր քաղաքում վարչապետը ծանոթացել է Հարկադիր կատարման և Պրոբացիայի ծառայությունների շենքային պայմանների բարելավման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը 43 մլն դրամ է։ ՀԿԱ և Պրոբացիայի Արմավիրի մարզային ծառայողները տեղակայվել են մեկ, առավել բարեկարգ և հարմարավետ տարածքում, արդյունքում քաղաքացիներին մատուցվող ծառայությունները բերվել են պատշաճ մակարդակի:

Արմավիր քաղաքում Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին են ներկայացվել նաև կենտրոնական հրապարակի շատրվանի վերակառուցման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի արժեքը 169 մլն դրամ է, որից 50 մլն դրամը հատկացվել է Կառավարության կողմից: Արդյունքում քաղաքն ունի նորագույն լուծումներով լուսաձայնային վերակառուցված շատրվան: