Երևանի քննչական վարչության 10 ստորաբաժանումների տրամադրվել են էլեկտրամոբիլներ

Լուրեր

26.06.2026 | 19:25
Զինվորական ծառայությունից խուսափելու գործերով հետազոտությունից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն կարող է սահմանվել
26.06.2026 | 19:17
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց
26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
26.06.2026 | 19:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Նոր պատերազմ կսկսվի՞ ԱՄՆ-ի և Իրանի միջև․ 60-օրյա հրադադարի և «Թրամփի ուղու» ապագան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:50
Բոլորի բջջային հեռախոսները՝ մեկ շտեմարանում․ ինչ ռիսկեր է պարունակում Կառավարության նախաձեռնությունը
26.06.2026 | 18:39
Փաշինյանը AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
Բոլորը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն շարունակում է իր ձևավորման 10–ամյակի հոբելյանական, հանդիսավոր միջոցառումների շարքը։ Այդ շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և Կոմիտեի ամբողջ ղեկավար կազմը հուլիսի 26-ին այցելել են ՀՀ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ։

Տոնական միջոցառումներին միացել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, իրավապահ մարմինների մարզային կառույցների ղեկավարները։

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրվել է Գեղարքունիքի թեմի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում, որտեղ իրականացվել է մոմավառություն։

Այնուհետև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ կատարվել է Քննչական կոմիտեի կողմից իրականացվող պիլոտային ծրագրի շրջանակներում նոր ձեռք բերված էլեկտրամոբիլները ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության 10 ստորաբաժանումներին փոխանցելու հանդիսավոր արարողությունը։

Պետական բյուջեից հատկացված միջոցներով, մրցութային ընթացակարգի լիարժեք պահպանմամբ ձեռք բերված BYD մակնիշի ավտոմեքենաները՝ ՀՀ ՔԿ տարբերանշաններով, ծառայելու են նշված ստորաբաժանումների քննիչներին՝ դեպքի վայր մեկնելու և իրենց գործառույթներից բխող անհրաժեշտ այլ գործողությունների կատարման նպատակներով։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ շնորհավորել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ստորաբաժանումներին՝ վստահություն հայտնելով, որ դրանք պետք է էականորեն ազդեն քննչական անհետաձգելի գործողությունների կատարման՝ նախկինում ի հայտ եկող լոկացիոն բնույթի խնդիրների լուծմանը, բարձրացնեն գործողությունների օպերատիվությունը։

Այնուհետև պատվիրակությունն այցելել է Գավառի հուշապատ-անձնագրի հուշակոթող, որտեղ Գավառ քաղաքի հիմնադրման սեպագիր արձանագրության մոտ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին և մյուս հյուրերին ներկայացվել է քաղաքի ստեղծման և զարգացման պատմությունը։

Արգիշտի Քյարամյանը և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, ՀՀ ՔԿ հիմնական ստորաբաժանումների ղեկավարները, հարգանքի տուրք մատուցելով, ծաղիկներ են խոնարհել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների, արցախյան պատերազմներում զոհված հերոսների, ինչպես նաև 1941-45թթ․ Հայրենական պատերազմում զոհված հայորդիների հիշատակները հավերժացնող հուշարձանների մոտ։

ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությունը նաև այցելել է Կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ Գավառի՝ Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում կազմակերպված՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների շնորհալի երեխաների նկարչական և քանդակագործական ստեղծագործությունների ցուցահանդեսին, ծանոթացել ներկայացված աշխատանքներին և շփվել երեխաների հետ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը խորհրդանշական է համարել երիտասարդ, բայց կայացած համակարգի հոբելյանը աշխատակիցների երեխաների ստեղծագործություններով նշանավորելու հանգամանքը, որն արտահայտում է վառ գույներով, վստահությամբ և հոգևոր արժեքներով տոգորված ապագային նայելու խորհուրդը։

Հոբելյանական միջոցառումները Գեղարքունիքի մարզում շարունակվում են։