Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Փարիզ 2024-ի Օլիմպիական խաղերի նախօրեին կայացած՝ «Սպորտը հանուն կայուն զարգացման» (#Sport4SD) առաջին գագաթնաժողովին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Ֆրանսիայի և Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախաձեռնությամբ կազմակերպված գագաթաժողովի նպատակներից է խթանել սպորտի ներդրումը ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրերում մինչև 2030 թվականը: