Բայդենը Նեթանյահուին կոչ է արել Գազայում շուտափույթ հասնել հրադադարի

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է որքան հնարավոր է շուտ համաձայնության գալ հրադադարի և Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպմանը Բայդենн ընդգծել է «եղած խնդիրները լուծելու և որքան հնարավոր է շուտ համաձայնություն կնքելու, պատանդներին տուն վերադարձնելու  և Գազայում պատերազմի տևական ավարտին հասնելու անհրաժեշտությունը»։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Բացի այդ՝ Բայդենը ևս մեկ անգամ կոչ է արել ավելացնել մարդասիրական օգնության ծավալը Գազայում և բարելավել խաղաղ բնակչության պաշտպանությունը: Նա նշել է, որ անհրաժեշտ է «վերացնել օգնության տրամադրման բոլոր խոչընդոտները և վերականգնել հիմնական ծառայությունները նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն։ ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ հիշեցրել է «ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց կյանքը պաշտպանելու կրիտիկական նշանակությունը»։ Բայդենը վերահաստատել է Միացյալ Նահանգների «երկաթյա հանձնառությունը Իսրայելի անվտանգությանը Իրանի և նրա դրածոների բոլոր սպառնալիքների դեմ»։

Դեմոկրատական կուսակցության ​ նախագահի պոտենցիալ թեկնածու և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը նույնպես դատապարտել է ՀԱՄԱՍ-ին, որպես դաժան ահաբեկչական կազմակերպության և ՀԱՄԱՍ-ի հետ կապված անձանց՝ նշելով, որ «գրոհայիններին աջակցելու ցանկացած հռետորաբանություն նողկալի է և անընդունելի»: Նա նաև ընդգծել է ամբողջ աշխարհում հակասեմականության աճի դեմ պայքարի կարևորությունը։

Հարիսն ընդգծել է Իսրայելի պաշտպանության իրավունքը՝ միաժամանակ արտահայտելով «լուրջ մտահոգություն Գազայի հատվածում մարդկային տառապանքների մասշտաբների վերաբերյալ»։ Դա վերաբերում է «չափազանց շատ անմեղ քաղաքացիների» մահվանը և աղետալի հումանիտար իրավիճակին։

«Մենք չենք կարող հայացքը շեղել այս ողբերգություններից։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ թմրել տառապանքի առաջ, և ես չեմ լռելու»,-հայտարարել է Քամալա Հարիսը։