Ոստիկանից խլել են հրազենը ու կրակել․ ըստ փորձագետի՝ ուժային կառույցը հեռու է պրոֆեսիոնալիզմից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, երբ փետրվարին հպարտանում էր անվստահելի Numbeo հարթակի վիճակագրությամբ, գուցե չպատկերացներ, որ իր մատնանշած աշխարհի անվտանգ երկրների ցանկում տեղ զբաղեցնող Հայաստանում ոստիկանի ձեռքից զենքը կխլեն ու կկրակեն ոստիկանի վրա։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 19-ին՝ Աբովյան քաղաքում։ Օտարեկրյա քաղաքացին Կոտայքի բաժնում ինքնավնասման նպատակով վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել, ինչի հետևանքով վերջինս և ոստիկանության 2 ծառայող վնասվածքներ են ստացել: Վնասվել է ոստիկանության ծառայողներից մեկի մատը, մյուսի ձեռքի ափը, իսկ վերջում նա կրակել է իր վրա։ Դեպքի առնչությամբ ՔԿ-ում քրեական գործ է հարուցվել։

Այս դեպքից ուղիղ մեկ օր առաջ դարձյալ Կոտայքի մարզում ծեծի էին ենթարկել ոստիկանների, երբ վերջիններս փորձել էին սաստել հասարակական կարգը խախտող քաղաքացիներին։ Մամուլում կան տեղեկություններ, որ Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանին քաղաքացիներից մեկը քարշ է տվել մեքենայով, երբ նա փորձել է կանխել փախուստը։ Այս դեպքով ևս քրգործ է հարուցված, կան ձերբակալվածներ։

Այս երկու աղմկահարույց միջադեպերից հետո հարց է առաջանում, թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների օրոք ցուցարարներին բիրտ մեթոդներով ճնշող ոստիկանությունը ինչո՞ւ չի կարողանում պատշաճ պայքարել ենթադրյալ հանցագործների դեմ։

ԻՔՄ ծրագրերի համակարգող, մինչև Վահե Ղազարյանի նախարար նշանակվելը ոստիկանության բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանն այս դեպքերը համարում է անպատվաբեր և պայմանավորում է ոստիկանությունում պրոֆեսիոնալիզմի պակասով։
ՆԳՆ-ում, որի կազմում գործում է ոստիկանությունը, համակարծիք են, որ ոստիկանների պատրաստվածության առումով կան խնդիրներ։ Սակայն, ուշագրավ է, որ արդեն վեց տարի իշխանություն ունեցող Փաշինյանի կառավարության անդամներն այս հարցում կրկին նախկիններին են մեղադրում։

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ նախարարությունը 2024-26 թվականների ռազմավարության մեջ շեշտը դրել է ոստիկանների բովանդակային վերապատրաստումների վրա։ Սարգյանը վստահեցնում է՝ կլինեն չափորոշիչներ՝ երբ և ինչ չափի ուժ կիրառի ոստիկանությունը։

Մինչ այդ քաղհասարակության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը պնդում է՝ շատ ոստիկաններ անգամ տարրական գիտելիքներ չունեն՝ զենքը վերցնում են ձեռքներն ու մոլորվում։

Իոաննիսյանը վստահ չէ, որ Հայաստանում ոստիկանությունը մի օր լիարժեք և իրապես բարեփոխվելու է։ Նա պատճառներ է նշում, թե ինչու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան