Էկոակտիվիստներն արգելափակում են եվրոպական երկրների օդանավակայանները

Լուրեր

09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Նավթը սպանում է» կարգախոսի ներքո կազմակերպված բողոքի ցույցերը հանգեցրել են  Ֆրանկֆուրտի և Օսլոյի օդանավակայաններում թռիչքների դադարեցմանը։ Ցուցարարները կոչ են արել դադարեցնել հանածո վառելիքի օգտագործումը մինչև 2030 թվականը, գրում է Euronews-ը։

Գերմանիայի ամենաբեռնված օդնավակայանում չեղարկվել է ավելի քան 100 չվերթ։

«Վերջին սերունդ» շարժման ցուցարարները ճեղքել են պարիսպը և մոտեցել Ֆրանկֆուրտի օդանավակայանի թռիչքուղիներին ոտքով, հեծանիվներով և սքեյթբորդներով: Ցուցարարները պահանջել են Գերմանիայի կառավարությունից բանակցություններ վարել և ստորագրել միջազգային համաձայնագիր՝ մինչև 2030 թվականը նավթի, գազի և ածխի օգտագործումը աստիճանաբար դադարեցնելու վերաբերյալ։

«Մենք խստորեն դատապարտում ենք այս չարտոնված ցույցերը և իրավունք ենք վերապահում իրավական միջոցներ ձեռնարկել ակտիվիստների դեմ»,-հայտնել են Ֆրանկֆուրտի օդանավակայանից՝ նշելով, որ «ցուցարարների գործունեությունը լուրջ վտանգ է ներկայացնում թռիչքների համար՝  վտանգի ենթարկելով մարդկային կյանքեր»:

Օսլոյում էլ Folk Mot Fossilmakta-ի և Scientist Rebellion Նորվեգիայի շարժումների ցուցարարները արգելափակել են թռիչքների գրանցման գիծը:

Բնապահպանական խմբերն ասում են , որ ծրագրում են այս ամառ բողոքի ցույցեր կազմակերպել ամբողջ Եվրոպայի օդանավակայաններում՝ մարդկանց հիշեցնելու կապը հանածո վառելիքի, օրինակ՝ ինքնաթիռներում օգտագործվողների, և կլիմայի փոփոխության միջև: Խմբավորումները կոչ են անում ամբողջ աշխարհի կառավարություններին դադարեցնել հանածո վառելիքի արդյունահանումը և այրումը մինչև 2030 թվականը:

Նախօրեին էլ օրը բողոքի ցույցեր են տեղի ունեցել Քյոլնի, Բարսելոնայի, Հելսինկիի և Օսլոյի օդանավակայաններում։ Լոնդոնի ոստիկանությունն էլ հայտարարել է, որ խափանել է Հիթրոու օդանավակայանում նախատեսված բողոքի ցույցը, որը կարող էր էական ազդեցություն ունենալ Եվրոպայի ամենամեծ օդանավակայանի վրա:

«Այդ գործողությունները հիմար են, հանցավոր և վտանգավոր»,- ասել է Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆազերը։ Ըստ նրա՝ ակցիայի մասնակիցները ոչ միայն վտանգում են իրենց, այլև ուրիշների կյանքը։

Նշվում է, որ Եվրոպայում տասնյակ ակտիվիստներ են ձերբակալվել։