Թուրքիան Շուշիում երկրաշարժների մոնիտորինգի սենսորներ է տեղադրել
Թուրքիան հայաթափված Շուշի քաղաքում երկրաշարժների մոնիտորինգի դիտակետ է տեղադրել։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ աշխատանքների առաջին փուլի շրջանակներում Շուշի մոտ գտնվող Քարին տակ գյուղի սեյսմիկ կայանում հորատվել է 100 մ խորությամբ հորատանցք՝ պաշտպանված պողպատե խողովակներով։
Թուրքիայի աղետների կառավարման գերատեսչությունը (AFAD) նշում է, որ հորատանցքում տեղադրվել են երկու բարձր զգայունությամբ սեյսմիկ սենսորներ։ Ընդգծվում է, որ հետագայում նախատեսվում է կայանի շուրջ ստեղծել սպասարկման և տեխնիկական ենթակառուցվածք։ Թուրքական կողմը նշում է, որ սա Թուրքիայի առաջին երկրաշարժների դիտարկման կայանն է արտերկրում։